From Wikipedia, the free encyclopedia
Գիլբերտ Սքոթ-Հերոն (անգլ.՝ Gilbert Scott-Heron. ապրիլի 1, 1949[1][2], Չիկագո, Իլինոյս[3] - մայիսի 27, 2011[4][1], Նյու Յորք, Նյու Յորք[3]), ամերիկացի բանաստեղծ և երաժիշտ է, որը հայտնի է եղել 1970-80-ական թվականներին հիմնականում որպես գեղարվեստական ասմունք ժանրի կատարող։ Նա համագործակցում էր երաժիշտ Բրայան Ջեքսոնի հետ, որը երաժշտական առումով ջազ, բլյուզ և սոուլ ոճերի միաձուլում էր, իսկ տեքստերը վերաբերում էին իրենց ժամանակի սոցիալական և քաղաքական խնդիրներին, որոնք Սքոթ-Հերոնը կատարում էր ինչպես ասերգի տեսքով, այնպես էլ մելիզմատիկ վոկալ ոճերում։ Նրա երաժշտությունը, մասնավորապես 1970-ական թվականների Pieces of a Man և Winter in America ալբոմները, հետագայում ազդել և նպաստել են աֆրոամերիկյան այնպիսի երաժշտական ժանրերի ձևավորմանը, ինչպիսիք են հիփ հոփը և նեոսոուլը։
Գիլբերտ Սքոթ-Հերոն անգլ.՝ Gil Scott-Heron | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1949[1][2] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս[3] |
Մահացել է | մայիսի 27, 2011[4][1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք[3] |
Գերեզման | Քենսիկո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան, Լինքոլնի համալսարան, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Մասնագիտություն | երգիչ, գրող, կոմպոզիտոր, բանաստեղծ, դաշնակահար, կատարող, թատերական ռեժիսոր, հագուստ ձևագծող, հեղինակ-կատարող, ռեփեր և ստուդիական երաժիշտ |
Ամուսին | Brenda Sykes? |
Ծնողներ | հայր՝ Gil Heron? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Che Scott-Heron?[5] |
Կայք | gilscottheron.com |
Gil Scott-Heron Վիքիպահեստում |
Սքոթ-Հերոնի ձայնագրություններն արժանացել են քննադատների գնահատանքին, հատկապես նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «The Revolution Will Not Be Televised»։ Համբավ ձեռք բերելուց հետո, նրա բանաստեղծական ոճը ազդել է հիփ հոփ կատարողների յուրաքանչյուր սերնդի վրա[6]։ 2010 թվականին 15 տարի անց նա թողարկել է իր առաջին ալբոմը՝ «I’m New Here»։ Նրա մահից որոշ ժամանակ առաջ լույս է տեսել We’re New Here սկավառակի ռեմիքս տարբերակը, որը ձայնագրել էր բրիտանացի դիջեյ Jamie xx-ը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.