![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Gynaecomastia.jpeg/640px-Gynaecomastia.jpeg&w=640&q=50)
Գինեկոմաստիա
From Wikipedia, the free encyclopedia
Գինեկոմաստիա, կնաստինքություն (հուն․՝ γῠνή - կին և μαστός - կուրծք), էնդոկրին համակարգի հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում տղամարդու կրցքագեղձի չափերի ոչ քաղցկեղածին մեծացում[1][2]։ Կարող է առաջանալ հոգեկան դիսթրես կամ դիսֆորիա։
Գինեկոմաստիա | |
---|---|
![]() Երիտասարդ տղամարդ՝ արտահայտված գինեկոմաստիայով | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Բարձրացած էստրոգեն/անդրոգեն հարաբերակցություն (ֆիզիոլոգիական, դեղամիջոցներ,քրոնիկական երիկամային հիվանդություն, ճարպակալում, ցիրոզ, թերսնուցում, որոշակի քաղցկեղներ) |
Բժշկական մասնագիտություն | Ներզատաբանություն, պլաստիկ վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 611.1 |
ՀՄԴ-10 | N62 |
Տարբերակիչ ախտորոշում | Լիպոմաստիա |
Բուժում | Վերահսկում, արոմատազի ինհիբիտորներ, էստրոգենային ընկալիչների ընտրողական մոդուլյատորներ, կամ վիրահատություն |
Սկիզբը | Ցանկացած տարիք |
Տևողություն | Սովորաբար մինչև 2 տարի, բայց կարող է լինել ամբողջ կյանքի ընթացքում |
![]() |
Գինեկմաստիայի զարգացումը սովորաբար կապված է լինում սեռահասունացման տարիքում տեղի ունեցող բարորակ փոփոխությունների հետ։ Սակայն, սեռահասունացման տարիքում առաջացած գինեկոմաստիաների դեպքերի 75%-ը սկսվելուց 2 տարի անց ինքնուրույն անցնում են՝ առանց որևէ բուժման[2]։ Ավելի հազվադեպ գինեկոմաստիան կարող է առաջանալ որպես որևէ հիվանդագին վիճակի դրսևորում[3]։ Գինեկոմաստիայի առաջացման ախտաբանական պատճառները բազմազան են և կարող են ընդգրկել Կլայնֆելտերի համախտանիշ, որոշ քաղցկեղներ, ներզատական համակարգի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, տարբեր դեղամիջոցների ընդունում, կամ կարող է առաջանալ տեստոստերոնի արտադրության նվազման հետևանքով[1][4]։ Ներզատական համակարգի այն խանգարումները, որոնք բերում են էստրոգեն/տեստոստերոն հարաբերակցության բարձրացման, հանդիսանում են պատճառ գինեկոմաստիայի առաջացման համար[3]։ Սա կարող է լինել նաև այն դեպքում, երբ անդրոգենների և էստրոգենների քանակները գտնվում են նորմայի սահմաններում, սակայն նրանց հարաբերակցությունը խախտված է[3]։ Ախտորոշումը դրվում է նշանների և ախտանիշների հիման վրա։
Այս վիճակը հիմնականում ինքն իրեն հետ է զարգանում և շատ հաճախ գինեկոմաստիայի համար հարկավոր է լինում միայն պահպանողական բուժում։ Եթե բուժումը 2 տարվա ընթացքում չի տալիս որևէ արդյունք, ապա այն համարվում է ոչ արդյունավետ։ Գինեկոմաստիայի որոշ դեպքերում, երբ պատճառը հանդիսանում է արոմատազաների ավելցուկային համախտանիշը կամ Պետց-Ջագերսի համախտանիշը (Peutz-Jeghers), որոշ արդյունավետություն ունեն արոմատազի ինհիբիտորները[5], բայց սովորաբար կարիք է լինում դիմել հավելյալ հյուսվածքի վիրահատական հեռացմանը[6]։
Գինեկոմաստիան հաճախ հանդիպող հիվանդություն է։ Ֆիզիոլոգիական գինեկոմաստիան զարգանում է դեռահաս տղաների 70%-ի մոտ[1][3]։ Նորածինները հաճախ ունենում են ժամանակավոր գինեկոմաստիա՝ կապված մայրական հորմոնների ազդեցության հետ։ Դեռահաս տղաները նույնպես ունենում են ժամանակավոր գինեկոմաստիա՝ սեռահասունացման ժամանակ տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների հետևանքով։