Գիշերվա ժամը մեկին - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գիշերվա ժամը մեկին.

Գիշերվա ժամը մեկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Գիշերվա ժամը մեկին
անգլ.՝ One A.M.
ԵրկիրԱՄՆ
Ժանրհամր կինո և կինոկատակերգություն
Թեմահարբեցողություն
Թվական1916
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Չապլին
ՊրոդյուսերՉարլի Չապլին
Սցենարի հեղինակՉարլի Չապլին
ԴերակատարներՉարլի Չապլին և Ալբերտ Օսթին
ՕպերատորՈւիլյամ Ս․ Ֆոսթեր և Ռոլանդ Թոտերո
ՄոնտաժՉարլի Չապլին
Տևողություն34 րոպե
One A.M. (1916 film) Վիքիպահեստում
Գիշերվա ժամը մեկին
Գիշերվա ժամը մեկին

Գիշերվա ժամը մեկին (անգլ.՝ One A.M., ուրիշ անվանումը՝ Solo), Չարլի Չապլինի դասական կատակերգական համր ֆիլմ, նկարահանված 1916 թվականին։ Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1916 թվականի օգոստոսի 7-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է՝ Mutual Film Corporation կինոըկերությունում։ Ֆիլմում բացի ինքնուրույն Չապլինից, համարյա չի հայտնվում է ոչ մի դերասան։ Ֆիլմը ցուցադրում է Չապլինի տեխնիկական և դերասանական բարձր վարպետությունը։

Սյուժե

կադր ֆիլմից
կադր ֆիլմից

Գլխավոր հերոսը՝ մի հարուստ ջենթելմեն է, որը հարբած վերադառնում է իր շքեղ տուն։ Նա երկար ժամանակ, տանջվելով ու չարչարվելով, փորձում է առաջին հարկի սենյակներից, տեղափոխվել երկրորդ հարկի, իր ննջասենյակը։ Իր ճանապարհին ամեն մի հանդիպած իրեր, առարկաներ, դառնում են նրա համար փորձություններ, որոնց պատճառով նա չի կարողանում առաջ շարժվել։ Դրանք են պտտվող սեղանը, գորգը, արջի և աղվեսի կմախքները, վագրի մորթին, ժամացույցի մեծ ճոճանակը և այլն...

Կահույքը ծուղակներ է առաջացնում հերոսի համար, որոնք նա հաղթահարում է մի քանի հնարքներով։ Ամեն մի բարդ իրավիճակի ժամանակ հերոսն աշխատում է չկորցնել ազնվական պահելաձևը։ Հետո նա ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել թռչկոտող մահճակալին, որի զսպանակները փչանում են։

Արդյունքում նա իր տեղն է գտնում լողասենյակում, որտեղ և պառկում է քնելու։

Դերակատարներ

Հետաքրքիր փաստեր

  • Միակ դերասանը, որը հայտնվում է ֆիլմում բացի Չապլինից, Ալբերթ Օսթինն է, որը հանդես է գալիս հերոսին տուն բերող տաքսիստի դերում։

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գիշերվա ժամը մեկին
Listen to this article