Գիորգի Մելիքիշվիլի - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գիորգի Մելիքիշվիլի.

Գիորգի Մելիքիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիորգի Մելիքիշվիլի
վրացերեն՝ გიორგი ალექსანდრეს ძე მელიქიშვილი
Ծնվել էդեկտեմբերի 30, 1918(1918-12-30)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մահացել էմարտի 27, 2002(2002-03-27) (83 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն
 Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
,
 Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
,
 ԱԽՖՍՀ
,
 ԽՍՀՄ
և
 Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1939)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինյան մրցանակ «Պատվո նշան» շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքիշվիլի (այլ կիրառումներ)

Գիորգի Ալեքսանդրի Մելիքիշվիլի (հայերեն՝ Մելիքյանց Գևորգ Ալեքսանդրի, դեկտեմբերի 30, 1918(1918-12-30)[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] - մարտի 27, 2002(2002-03-27), Թբիլիսի, Վրաստան), վրացի խոշոր պատմաբան, ազգությամբ հայ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտությունների համար։

Կենսագրություն

Գիորգի Մելիքիշվիլին ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։ 1939 թվականին ավարտում է Թբիլիսիի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը, հետո ասպիրանտուրա ընդունվում «Հին Արևելքի պատմություն» ուղղությամբ։ 1941 թվականին հետաքրքրվում է Ուրարտուի պատմությամբ, ուրարտերեն և ուրարտական սեպագրություններ է սովորում։ 1944 թվականին պաշտպանել է Ուրարտուին վերաբերվող թեկնածուական ատենախոսություն։ 1940-ականների վերջերից հրաապարակել է Ուրարտուին վերաբերվող մի շարք հոդվածներ, իսկ 1953-1954 թթ. լույս է տեսել նրա գլխավոր աշխատությունը՝ «Ուրարտական սեպագրությունները»[2]։ 1957 թվականին դառնում է Լենինյան մրցանակին արժանացած առաջին խորհրդային պատմաբանը։ Բացի Ուրարտուի վերաբերվող ուսումնասիրություններից, Մելիքիշվիլին մեծ ուշադրություն դարձրել է Վրաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի պատմությանը։ Այդ թեմատիկայում գիտական ամենահայտնի ներդրումն է՝ «Վրաստանի հնագույն պատմության վերաբերյալ» (1959) և ութհատորանոց «Վրաստանի պատմության ակնարկներ» (1982) աշխատությունները։ 1954-1988 թթ. Մելիքիշվիլին գլխավորում էր Վրաստանի Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտի հնագույն պատմության բաժինը։ 1965-1999 թթ. պատմության ինստիտուտի տնօրենն էր, իսկ 1999-2002 թթ.՝ պատվավոր տնօրենը։ Նա դեռևս 1960 թվականին ընտրվել էր Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[3]։

Գիորգի Մելիքիշվիլու մի շարք ուշագրավ աշխատություններ լույս են ընծայվել 2000-ական թվականների սկզբներին հրատարակված «Վրաստանի, Կովկասի և Մերձավոր արևելքի հնագույն պատմության ուսումնասիրություններ» ժողովածուում (ძიებანი საქართველოს, კავკასიისა და ახლო აღმოსავლეთის ძველი ისტორიის დარგში).[4]:

Գիորգի Մելիքիշվիլու աշխատությունները համացանցում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Меликишвили Георгий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Գ.Ա. Մելիքիշվիլի «Ուրարտական սեպագրությունները» Archived 2015-07-03 at the Wayback Machine.
  3. «Deceased academicians»։ Georgian National Academy of Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին։ Վերցված է մարտի 21, 2016 
  4. Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, p. 16. Peeters Bvba 90-429-1318-5

Գրականություն

  • Гамкрелидзе Т. В., Гиоргадзе Г. Г. Памяти Георгия Александровича Меликишвили // Вестник древней истории, 2003, № 3
  • Edward L. Crowley, Andrew I. Lebed, Heinrich E. Schulz: Prominent Personalities in the USSR: a Biographic Directory Containing 6,015 Biographies of Prominent Personalities in the Soviet Union. Metuchen: Scarecrow 1968; The Tauris Soviet Directory: The Elite of the USSR Today. London: Tauris 1989.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գիորգի Մելիքիշվիլի
Listen to this article