From Wikipedia, the free encyclopedia
Գիտատեխնիկական գրադարան, գործում է «Նորամուծության և ձեռներեցության ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական կառուցվածքում։ Ունի մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդ։ ԳՏԳ-ն անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (eLCA) և Էլեկտրոնային գրադարաններից և նոր տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողների ու մշակողների միջազգային ասոցիացիային (ELNIT)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | Հայաստան |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | 1957 |
Տեղադրություն | Երևան |
Այլ տվյալներ | |
Կայք | innovcentre.am/hy/article/68 |
Գրադարանի առաքելությունն է գիտատեխնիկական և արտոնագրային ռեսուրսների հավաքագրումը, գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցումը։ Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդը կազմում է շուրջ 22 միլիոն օրինակ գրականություն, այդ թվում՝
ԳՏԳ-ի ընդհանուր, գիտական և համակարգչային ընթերցասրահներում իրականացվում է գրադարանային-տեղեկատվական սպասարկում, իրականացվում է նաև արտոնագրային որոնում տարածաշրջանում եզակի՝ շուրջ 18 միլիոն օրինակ փաստաթղթերից։ Համակարգչային սրահում այցելուներն անվճար օգտվում են համացանցից, միջազգային գիտատեխնիկական տեղեկատվական բազաներից (EBSCO, SpringerLink BioONE, Oxford Reference Online, OARE Online Access to Research in the Environment, Britannica Online Encyclopaedia), գրադարանի էլեկտրոնային գրացուցակից՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ։
Գրադարանը սպասարկում է 5720 անհատ ընթերցողների՝ այդ թվում և մասնաճյուղերը (ուսանողներ, ասպիրանտներ, գիտնականներ, արտոնավարներ, գործարարներ, մասնագետներ, կենսաթոշակառուներ), շուրջ 200 կազմակերպությունների՝ ԲՈՒՀ-եր, պետական կառավարման մարմիններ, արդյունաբերության տարբեր ոլորտների ձեռնարկություններ։
Գրադարանը տարեկան ունենում է շուրջ 19766 հաճախում՝ տրամադրելով 200907 օրինակ փաստաթուղթ (ներառյալ մասնաճյուղերը)։ Անհատ և կոլեկտիվ օգտվողների պատվերով կատարվում են թեմատիկ որոնումներ համապատասխան էլեկտրոնային ռեսուրսներում, արտասահմանյան գիտատեխնիկական տվյալների բազաներում, արտասահմանյան գրադարանների, ինչպես նաև ՀՀ գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում։ Գրադարանն իրականացնում է նաև փաստաթղթերի էլեկտրոնային առաքում off-line ռեժիմով։ Ըստ անհրաժեշտության էլեկտրոնային փոստով տրամադրվում են համապատասխան հոդվածների լիատեքստ տարբերակները, ինչպես նաև՝ սպասարկում միջգրադարանային աբոնեմենտով։
Հայաստանի հանրապետական գիտատեխնիկական գրադարանը հիմնադրվել է 1957 թվականին և գործել Մոսկովյան փողոցում, այնուհետև 1982 թվականին տեղափոխվել է Կոմիտասի պողոտայի 49/1 հասցե, հեռախոս՝ 23 63 75, 23 66 93, 23 61 95։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.