From Wikipedia, the free encyclopedia
Գի Մոլլե (Mollet, դեկտեմբերի 31, 1905[1][2][3][…], Ֆլեր[4][5] - հոկտեմբերի 3, 1975[6][2][7][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ Մասնագիտությամբ՝ ուսուցիչ։
Գի Մոլլե ֆր.՝ Guy Mollet | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 31, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլեր[4][5] |
Վախճանի օր | հոկտեմբերի 3, 1975[6][2][7][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Alcide Guy Mollet |
Պարգևներ | |
1923 թվականից՝ ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945 թթ.) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Եղել է Ազգային ժողովի նախարար (1946 թվականից), ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1946-1969 թթ.), Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ (1951-1969 թթ.), պետ․ նախարար (1946-1947 թթ., 1950-1951 թթ.), պրեմիեր նախարար (1956-1957 թթ.)։ Մոլլեի կառավարությունը անցկացրել է որոշ սոցիալական ռեֆորմներ։ Ֆրանսիայի մասնակցությունը Եգիպտոսի դեմ անգլոֆրանսիսրայելական ագրեսիային (1956 թ.), գաղութային պատերազմի շարունակումը Ալժիրում (1954-1962 թթ.) պատճառ են դարձել դեմոկրատական ուժերի պառակտման և Մոլլեի հրաժարականին (1957 թ.)։ Մոլլեն աջակցել է դեմոկրատական և սոցիալիստական ձախ ուժերի ֆեդերացիայի ստեղծմանը (1965 թ.)։ 1969 թվականից Սոցիալիստական հետազոտությունների համալսարանական կենտրոնի նախագահն էր։ 1956 և 1963 թվականներին պաշտոնական այցով եղել է ԽՍՀՄ-ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.