From Wikipedia, the free encyclopedia
«Գլաշա և Կիկիմորա», 1992 թվականի ռուսական նկարած մուլտիպլիկացիոն ֆիլմ, թողարկված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից, Ալեքսեյ Նիկոլայեվիչ Տոլստոյի «Կիկիմորա» և «Վասկա կատուն» (երկուսն էլ գրված են 1910 թվականին) հեքիաթների մոտիվներով
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդր Մազաև |
Սցենարիստ | Ռոման Կաչանով, Ալեքսանդր Գուրև և Ալեքսանդր Մազաև |
Հնչյունավորում | Լիա Ախեջակովա, Սվետլանա Խառլապ, Վսևոլոդ Լարիոնով, Յուրի Վոլինցև և Լյուդմիլա Գնիլովա |
Բեմադրող նկարիչ | Տատյանա Իլյինա |
Երաժշտություն | Նինա Սավիչևա |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1992 |
Գիշեր է։ Խրճիթում Գլաշան օրորում է իր փոքրիկ քույրիկ Դունեչկային։ Վառարանի վրա պառկած է սև կատուն, ծերությունից բոլոր ատամները կորցրած, ինչի համար մկները նրան հոգին հանում էին։ Հանկարծ պատերի վրայով սահում են տարօրինակ շվաքներ և խրճիթում հայտնվում է պառավը։ Նա խնդրում է գիշերել, բայց Գլաշան ասում է, որ ծնողները տոնավաճառ գնալիս իրեն խիստ հրահանգել են օտարներին տուն չթողնել։ Բայց պառավը Գլաշային համոզում է թողնել իրեն, սակայն երբ Գլաշան պառկում է քնելու, պառավը գողանում է փոքրիկ Դունեչկային և նրան տանում է անտառ։
Գլաշան սկսում է փնտրել, բայց պառավի հետքերն անգամ չքվել էին։ Գլաշան հանդիպում է անտառային ոգուն, որն հայտնվել է փորձանքի մեջ՝ ընկել է ճահիճը, որտեղ նրան բռնել է Ճահճի ոգին։ Գլաշան օգնում է Անտառայի ոգուն ազատվել (Ճահճի ոգին ջղայնությունից վեր է ածվում պղպջակների, որոնք արագորեն պայթում են), և Անտառային ոգին Գլաշային պատմում է, որ այն պառավը Ճահճային ոգին էր և Դունեչկային վտանգ է սպառնում՝ Կիկիմորան երեխային կարող է վերածել հրեշի։ Անտառային ոգին սկսում է օգնել Գլաշային։
Գլաշան զգուշորեն մոտենում է Կիկիմորայի գլխին, բռնում է Դունեչկային և սկսում է փախչել։ Կիկիմորան՝ իր ետևից։ Անտառային ոգին խանգառում է Կիկիմորային և Գլաշային ցույց է տալիս դեպի տուն տանող կարճ ճանապարհ։ Կիկիմորան զայրույթից Գլաշային հետապնդում է մինչև գյուղ, բայց իր ճանապարհը արգելափակում է կատուն, հասցնելով Կիկիմորային շրջափակել իր հետքերով, որոնցից այն կողմ նա չի կարող անցնել։ Կատուն համաձայնում է Կիկիմորային իր պարանոցից կախված ատամների փոխարեն բաց թողնել։ Կիկիմորան համաձայնում է, բայց կատուն նորից ատամավոր դառնալով, որոշում է դաս տալ Կիկիմորային և հարձակվում է նրա վրա։ Կիկիմորային հաջողվում է դեն շպրտել կատվին (հրաժեշտ տավեց իր մազերին, որոնք պարզվեցին, որ իրականում կեղծամ էին, և Կիկիմորան ճաղատ է դառնում) և հասնել մինչև խրճիթ, սակայան նա միայն չի հաշվարկում ժամանակը և լսում է աքաղաղի կանչը։ Սակայն, հայտնի է, որ երբ կանչում է աքաղաղը, ամեն չարք, եթե չի հասցրել թաքնվի, կվախճանվի։ Կիկիմորան վեր է ածվում գոլորշու ամպիկի և ձուլվում է առավոտյան մառախուղի հետ։
Այդ ժամանակ դուրս է գալիս նաև Արևը։ Գլաշան արթնանում է, և տեսնելով խաղաղ քնած Դունեչկային, որոշում է, որ այդ ամենը իրեն երազում է երևացել։ Բայց պարզվում է, որ դա իրականում էր տեղի ունեցել՝ կատուն մկներին ցույց է տալիս Կիկիմորայից ստացած ատամները և նրանք վախից ընկնում են վառարանի վրայից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.