Գլաուկոմա
From Wikipedia, the free encyclopedia
Գլաուկոման աչքի հիվանդությունների խումբ է, որն հանգեցնում է տեսանյարդի վնասման, և տեսողության կորստի առաջացման[1]։ Ամենատարածված տեսակը բաց անկյուն գլաուկոման է։ Քիչ տարածված տեսակներն են՝ փակ անկյուն գլաուկոման և նորմալ ճնշումային գլաուկոման[1]։ Բաց անկյուն գլաուկոման զարգանում է աստիճանաբար, ժամանակի ընթացքում և անցավ է[1]։ Բուժում չստանալու դեպքում ծայրամասային տեսողությունը սկսում է նվազել, որին հետևում է կենտրոնական տեսողության նվազումը և կուրության առաջացումը[1]։ Փակ անկյուն գլաուկոման կարող է առաջանալ աստիճանաբար կամ հանկարծակի[2]։ Հանկարծակի ի հայտ գալու դեպքում կարող է առաջանալ՝ ցավ, աղավաղված տեսողություն, միջին չափի բիբ, աչքի կարմրություն և սրտխառնոց[1][2]։ Գլաուկոմայի հետևանքով առաջացող կուրությունն անվերադարձ է[1]։
Գլաուկոմա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 365365 |
ՀՄԴ-10 | H4040.-H4242. |
![]() |
Գլաուկոմայի ռիսկի գործոններն են՝ ներակնային ճնշման բարձրացումը, ընտանեկան պատմությունը և արյան բարձր ճնշումը[3]։ Ներակնային ճնշման 21մմ-ից կամ 2.8կՊա բարձր ցուցանիշն համարվում է բարձր ճնշում և հանգեցնում բարձր ռիսկերի[2][4]։ Այնուամենայնիվ, ոմանք տարիներ շարունակ կարող են ունենալ բարձր ներակնային ճնշում, առանց տեսանյարդի վնասման[2]։ Ընդհակառակը նորմալ ճնշումային գլաուկոմայի ժամանակ կարող է առաջանալ տեսողական նյարդի վնասում՝ առանց ներակնային ճնշման բարձրացման[5]։ Բաց անկյուն գլաուկոմայի առաջացման մեխանիզմը ներակնային հեղուկի դանդաղացած արտահոսքն է տրաբեկուլյար ապարատից, իսկ փակ անկյուն գլաուկոման առաջանում է, երբ ծիածանաթաղանթը բլոկադայի է ենթարկում տրաբեկուլյար ապարատը[2]։ Գլաուկոման ախտորոշվում է աչքի լայնածավալ հետազոտությամբ[3]։ Հաճախ հայտնաբերվում է ոչ նորմալ տեսողական սկավառակ[2]։
Վաղ բուժումը հնարավորություն է տալիս դադարեցնել կամ դանդաղեցնել հիվանդության հարաճումը դեղորայքի, լազերային բուժման կամ վիրահատական մեթոդներով[1][6]։ Բուժման նպատակն է նվազեցնել ներակնային ճնշումը[2]։ Գլաուկոմայի դեղերի մի շարք տարբեր դասեր կան[2]։ Լազերային բուժումը կարող է արդյունավետ լինել թե՛ բաց անկյուն, թե՛ փակ անկյուն գլաուկոմայի համար[2]։ Գլաուկոմայի բուժման վիրահատական մեթոդները կիրառում են այն դեպքում, երբ բուժման այլ մեթոդներն անարդյունավետ են[2]։ Փակ անկյուն գլաուկոման պահանջում է անհետաձգելի բուժում[1]։
Աշխարհում 6-ից 67 մլն մարդ ունի գլաուկոմա[2][7]։ Հիվանդությունը Միացյալ Նահանգներում տարածված է մոտ 2 մլն մարդկանց շրջանում[2]։ Այն ավելի տարածված է տարեցների շրջանում[1]։ Կանանց շրջանում ավելի շատ տարածված է փակ անկյուն գլաուկոման[2]։ Գլաուկոման համարվում է «տեսողության լուռ գող», քանի որ տեսողության կորուստը սովորաբար դանդաղ է ընթանում[8]։ Ամբողջ աշխարհում գլաուկոման համարվում է կուրության առաջացման երկրորդ պատճառ` կատարակտից հետո[2][9]։ «Գլաուկոմա» բառը ծագում է հին հունարեն glaukos բառից, որը նշանակում է կապույտ, կանաչ կամ մոխրագույն[10]։ Անգլերենում այս բառն օգտագործվել է դեռևս 1587-ին, սակայն համայնական չի եղել մինչ 1850-ը, երբ օֆթալմոսկոպիայի զարգացումը թույլ տվեց մարդկանց տեսնել տեսողական նյարդաի վնասվածքները[11]։