From Wikipedia, the free encyclopedia
Գլեմ մետալ (հայտնի է նաև որպես հեյր մետալ[1] և փոփ մետալ[2]), հարդ ռոքի[1] և հևի մետալի ենթաժանր։ Այն իր մեջ կրում է տարրեր փանք ռոքից, ինչպես նաև հուկից և կիթառային ռիֆֆերից՝ միաժամանակ կրկնօրինակելով 1970-ականների գլեմ ռոքի գեղագիտությունը։
Գլեմ մետալ | |
---|---|
Ոճային հիմքեր | գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, փանք ռոք |
Ծագման ժամանակ | 1979 |
Ծագման երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Ճանաչում | ԱՄՆ-ում 1983-1992 Եվրոպայում 1992-ից Ճապոնիայում 1986-այժմ |
Ենթաժանրեր | |
visual kei | |
Հարակից ժանրեր | |
գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, NWOBHM | |
Տարածաշրջանային բեմեր | |
ԱՄՆ Միացյալ Թագավորություն Եվրոպա Կանադա Շվեդիա Ֆինլանդիա Ճապոնիա | |
Տես նաև | |
գլեմ ռոք |
Գլեմ մետալը հայտնվեց 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին ԱՄՆ-ում։ Հատկապես մեծ տարածում գտավ Լոս Անջելեսի Sunset Strip երաժշտական բեմում այնպիսի խմբերի ազդեցությամբ, ինչպիսիք են Kix-ը, Night Ranger-ը, Mötley Crüe-ը և Quiet Riot-ը։ Գլեմ մետալը հանրաճանաչ էր 1980-ականներին և 1990-ականների սկզբին շատ խմբերի գործունեության արդյունքում։ Դրանց թվում էին Poison-ը, Cinderella-ն և Bon Jovi-ն։
Ժանրն իր տիրապետությունը շեշտակիորեն կորցրեց 1991-1994 թվականներին գրանջի վերելքի ժամանակ և այնպիսի ալբոմների թողարկմամբ, ինչպիսին էր Nirvana խմբի Nevermind-ը։ Սակայն գլեմ մետալն սկսեց վերածնվել նոր հազարամյակի սկզբին շվեդական սլիզ մետալի շնորհիվ և այնպիսի ռետրո խմբերի գործունեությամբ, ինչպիսիք են The Darkness-ը և Steel Panther-ը։ Հաջողության հասավ նաև ֆիննական Reckless Love խումբը՝ համատեղելով փոփ երաժշտությունը գլեմ մետալի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.