Գլեն Ջեյկոբս
From Wikipedia, the free encyclopedia
Գլեն Թոմաս Ջեյկոբս (անգլ.՝ Glenn Thomas Jacobs, ապրիլի 26, 1967(1967-04-26), Տոռեխոն դե Արդոս, Մադրիդ, Իսպանիա), առավել հայտնի Քեյն ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ապահովագրական բրոկեր, դերասան, քաղաքական գործիչ ԱՄՆ Թենեսի նահանգի Նոքս շրջանի ղեկավար[6]։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։
Քեյն Kane | |
---|---|
Իրական անուն | Գլեն Թոմաս Ջեյկոբս Glenn Thomas Jacobs |
Ռինգային անուն(ներ) | Գլեն Ջեյկոբս[1] Անգուս Քինգ[1] Սուրբծննդյան էակ[1] Բրույզեր Մաստինո[1] Սիդ Փաուերս[1] Դումզդեյ[1] Սպարտակ[1] Ունաբոմ[1] Այզեկ Յանկեմ[1] Դիզել[1] Քեյն[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 147 կգ |
Իրական հասակ | 2,04 մ |
Ծննդյան թվական | ապրիլի 26, 1967 (56 տարեկան)[2][3] |
Ծննդավայր | Տոռեխոն դե Արդոս, Մադրիդ, Իսպանիա[2][4] |
Ապրելավայր | Ջեֆերսոն Սիթի, Թենեսի, ԱՄՆ[5] |
Մարզիչ | Դին Մալենկո |
Դեբյուտ | 1992 |
Ամուսին | Քրիստալ Մորիսա Գոյնս (1995-այժմ) |
Երեխաներ | 2 |
Ծնվել է Իսպանիայի Տոռեխոն դե Արդոս քաղաքում՝ ԱՄՆ օդային ուժերի ծառայողների ընտանիքում։ Ավարտել է Թրումանի նահանգային համալսարանը՝ անգլիական գրականության բանասերի աստիճանով։ Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան մեկնարկել է 1992 թվականին՝ ելույթներ ունենալով «Smoky Mountain Wrestling» (SMW) և «United States Wrestling Association» (USWA) անկախ առաջնություններում։ 1995 թվականին մարզական պայմանագիր է կնքում «World Wrestling Federation» (այժմ՝ «WWE») կազմակերպության հետ։ Շուրջ երկու տարի ելույթներ ունենալով ռինգային կերպարներում, 1997 թվականին Ջեյկոբսը կատարում է վերանորամուտը որպես Քեյն՝ Անդերթեյքերի արյունակից եղբայր (քեյֆեբ), ում հետ էլ տարիների ընթացքում ունեցել է ինչպես հիշվող հակամարտություններ, այնպես էլ թիմային մարտեր (որպես «Կործանման եղբայրներ» թիմի անդամ)։
Որպես «Քեյն», Ջեյկոբսն համարվել է Վերաբերմունքի ժամանակաշրջանի (ուշ 1990-ականներ և վաղ 2000-ականներ) շրջադարձային կերպարներից մեկը։
«WWF/E»-ում անցկացրած տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 18 չեմպիոնական տիտղոս, որոնցից երեքը՝ աշխարհի (1-ական անգամներ ճանաչվելով WWF, ECW, և Աշխարհի ծանրքաշային չեմպիոն)։ 12 անգամ ճանաչվել է թիմային վարկածով չեմպիոն՝ տարբեր թիմակիցների հետ նվաճելով WWF աշխարհի թիմային, WCW թիմային և WWE թիմային չեմպիոնական տիտղոսները։ Հաղթանակ է տարել նաև 2010 թվականի «Փողը բանկում» մրցույթում։