քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Գլիցերալդեհիդ (գլիցերին), C3H6O3 քիմիական բանաձևով եռշաքար մոնոսաքարիդ։ Բոլոր ալդոզներից այն ամենապարզն է։ Քաղցր, անգույն, բյուրեղային պինդ նյութ է, որը միջանկյալ միացություն է ածխաջրերի նյութափոխանակության մեջ։ Բառը գալիս է գլիցերինի և ալդեհիդի միացումից, որտեղ գլիցերինի մեկ ալկոհոլային խումբը օքսիդացված է ալդեհիդի։
Գլիցերալդեհիդ | |
---|---|
D-գլիցերալդեհիդ | |
Քիմիական բանաձև | C₃H₆O₃ |
Մոլային զանգված | 1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 56-82-6 |
PubChem | 751 |
EINECS համար | 200-290-0 |
SMILES | C(C(C=O)O)O |
ЕС | 200-290-0 |
ChEBI | 731 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Գլիցերալդեհիդն ունի մեկ քիրալ կենտրոն և երկու տարբեր էնանթիոմերներ՝ հակառակ օպտիկական պտույտով.
(R)-գլիցերալդեհիդ (+)-գլիցերալդեհիդ |
(S)-գլիցերալդեհիդ (−)-գլիցերալդեհիդ | |
Ֆիշերի պրոյեկցիա | ||
Կմախքային բանաձև | ||
Տարածական բանաձև |
Թեև գլիցերալդեհիդի օպտիկական պտույտը R-ի համար (+) է, իսկ S-ի համար (−), այն նույն չէ բոլոր մոնոսաքարիդների համար։ Ստերեոքիմիական կոնֆիգուրացիան կարող է որոշվել միայն քիմիական կառուցվածքով, մինչդեռ օպտիկական պտույտը կարող է որոշվել էմպիրիկ եղանակով (փորձով)։
Մոլեկուլային երկրաչափությունը վերագրվել է (+)- գլիցերալդեհիդին 19-րդ դարի վերջին, ինչպես հաստատվել է 1951 թվականին ռենտգենյան բյուրեղագրությամբ[2]։
Գլիցերալդեհիդի D- և L- ձևերը օգտագործվում են որպես ածխաջրերի ստանդարտ կոնֆիգուրացիա[3]։ Մոնոսախարիդները բացարձակ կոնֆիգուրացիայով նույնական են (R)- գլիցերալդեհիդի վերջին ստերեոկենտրոնում, օրինակ՝ C5-ը գլյուկոզայում։
Գլիցերալդեհիդ կարելի է ստանալ դիհիդրօքսիացետոնի հետ միասին գլիցերինի օքսիդացումով․ ջրածնի պերօքսիդը և երկաթի աղը որպես կատալիզատորներներ են հանդես գալիս։
Ցիկլոհեքսիդենային ացետատը կարող է առաջանալ նաև մանիտոլի օքսիդատիվ ճեղքման հետևանքով[4]։
Գլիցերին դեհիդրոգենազ ֆերմենտը (NADP+) ունի երկու ելանյութ՝ գլիցերին և NADP+, և 3 վերջնանյութ՝ D-գլիցերալդեհիդ, NADPH և H+[5]։
Գլիցերալդեհիդի (գլիցերալդեհիդ 3-ֆոսֆատ) և դիհիդրոքսիացետոնի (դիհիդրօքսիացետոն ֆոսֆատ) ֆոսֆատների փոխակերպումը, որը կատալիզվում է տրիֆոսֆատ իզոմերազ ֆերմենտի միջոցով, գլիկոլիզի միջանկյալ փուլն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.