From Wikipedia, the free encyclopedia
Գլխուղեղի մահ, գլխուղեղի կենսական գործունեության ամբողջական և անվերականգնելի կորուստը[2][3][4][5]։ Գլխուղեղի մահը մահվան տարբերակման երկու եղանակներից մեկն է, մյուսը՝ արյունաշրջանառության և շնչառության անվերականգնելի կանգն է[6]։ Գլխուղեղի մահը վեգետատիվ վիճակը չէ, վեգետատիվ վիճակում մարդը դեռևս կենդանի է։
Գլխուղեղի մահ | |
---|---|
Պատճառ | գլխուղեղի վնասվածք, ուղեղային արյան շրջանառությամ հիվանդություն, կախաղան հանելը և շնչահեղձություն |
ՀՄԴ-9 | 348.82 |
ՀՄԴ-10 | G92.83 |
Brain death[1] Վիքիպահեստում |
Դատաբժշկական շատ փորձաքննություններում գլխուղեղի մահը հաճախ օգտագործվում է օրինական մահը հաստատելու համար։ Գլխուղեղի մահվան բժշկական բնորոշումը սակայն որոշակի չէ։ Գլխուղեղի որոշ հատվածներ կարող են կենդանի լինել, այն դեպքում երբ այլ հատվածներ մահացել են։ Օրինակ՝ մեծ բժշկական բառարանում գլխուղեղի մահը հոմանիշ է գլխուղեղի կիսագնդերի մահվանը, իսկ MeSH-ի համակարգում գլխուղեղի մահը ներառում է նաև ուղեղաբնի մահը։ Կիսագնդերը մահացած, բայց ուղեղաբունը կենդանի մարդու մոտ անոթազարկը և գազափոխանակությունը կարող է շարունակվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.