Գլոբալ տաքացում
From Wikipedia, the free encyclopedia
Գլոբալ տաքացում, Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում[1]։ Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում[2]։ Չնայած ջերմության հավաքման գործում օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացումը նշելու համար[3]։
20-րդ դարից սկսած օդի միջին ջերմատիճանը բարձրացել է 0,74 °C-ով, որի մոտավորապես երկու երրորդն ավելացել է 1980 թվականից հետո[5]։ Վերջին յուրաքանչյուր հաջորդ տասնամյակն ավելի տաք է եղել նախորդից, օդի ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում՝ սկսած 1850 թվականից[6]։
Գլոբալ տաքացման պատճառների գիտական պարզաբանումը ժամանակի ընթացքում դառնում է ավելի որոշակի։ ԿՓՓՄԽ-ի (2007) Չորրորդ գնահատման զեկույցում 90 % հավանականությունով հաստատվեց այն, որ մարդկային գործոնով պայմանավորված ջերմաստիճանի փոփոխության մեծ մասը ջերմոցային գազերի խտության մեծացումն է[7][8]։ 2010 թվականին այդ պնդումը հաստատվել է հիմնական արդյունաբերական երկրների գիտությունների ակադեմիաների կողմից[9]։ ԿՓՓՄԽ-ի (2013) հինգերորդ զեկույցում որոշակիացվել է[10] այդ գնահատականը՝
Հաստատվեց մարդու ազդեցությունը մթնոլորտի ու օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման, ջրաբանական ցիկլի գլոբալ փոփոխության, սառույցի և ձյան քանակության քչացման, ծովի միջին մակարդակի գլոբալ բարձրացման և որոշ էքստրեմալ կլիմայական երևույթների վրա... Մարդու ազդեցության վկայությունները ավելի ազդեցիկ դարձան Չորրորդ գնահատու զեկուցումից հետո։ Չափազանց հավանական է, որ մարդու ազդեցությունը տաքացման հիմնական պատճառն է դիտված ХХ դարից…[11] |
Ջերմաստիճանի հնարավոր աճի հավանական մեծությունը, 21-րդ դարի ընթացքում, կլիմայական մոդելների հիման վրա կկազմի 1,1-2,9 °C մինիմալ էմիսիայի սցենարի, և 2,4-6,4 °C մաքսիմալ էմիսիայի սցենարի համար[12]։ Գնահատականների ցրումը որոշվում է կլիմայի զգայունության, ջերմոցային գազերի խտության փոփոխման հետ ընդունված մոդելների ցուցանիշերին համապատասխան[13][14]։
Կլիմայի փոփոխությունները և նրա հետևանքները աշխարհի տարբեր տարածաշրջաններում տարբեր կլինեն[15][16][17]։
Ջերմաստիճանի գլոբալ աճի արդյունքները հանդիսանում են ծովի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային տեղումների քանակի և բնույթի փոփոխությունը, անապատների աճը։
Տաքացումը ամենից ուժեղ արտահայտվում է Արկտիկայում, այն բերում է սառցադաշտերի բացակայությանը, հավերժական սառածությանը և ծովային սառույցներին։ Արկտիկայում հավերժական սառածության ջերմաստիճանը 50 տարվա ընթացքում աճել է -10-ից -5 աստիճան[18] 1970-ից մինչ 2002 թվականը արկտիկական սառցադաշտերի մակերեսը փոքրացել է 25%-ով, իսկ հաստությունը փոքրացել է 1,3 մետրով[19]։
Տաքացումը բերում է նաև հետևյալ հետևանքներին՝ էքստրեմալ եղանակային երևույթների հաճախության մեծացմանը, ներառյալ տապի ալիքները, հեղեղների և երաշտների, օվկիանոսի թթվեցմանը, ջերմաստիճանային ռեժիմի խախտմամբ կենսաբանական տեսակների ոչնչացմանը։ Մարդկության համար կարևոր հետևանք է նաև սննդային ապահովության անվտանգությունը՝ բերքատվության վրա բացասական ազդեցության պատճառով (հիմնականում Ասիայում և Աֆրիկայում) և մարդկանց բնակության վայրերի կորուստը՝ ծովի մակարդակի բարձրաման պատճառով[20]։ Մթնոլորտում ածխաթթու գազի քանակությունը հանգեցնում է օվկիանոսի թթվեցմանը[21]։
Գլոբալ տաքացումը առաջիկայում կարող է հանգեցնել ածխաթթու գազի արտանետման անդառնալի մեխանիզմի աշխատեցմանը Համաշխարհային օվկիանոսից (որտեղ այն 50-100 անգամ ավելի շատ է քան Երկրի մթնոլորտում) և էկոհամակարգի խանգարմանը ու առաջացնել այնպիսի ջերմոցային էֆեկտ, ինչպիսին Վեներայի վրա է[18]։
Գլոբալ տաքացման հակազդեցության քաղաքականությունը ներառում է նրա մեղմացումը ջերմոցային գազերի կրճատման հաշվին, ինչպես նաև նրա ազդեցության հետ համակերպմանը։ Ապագայում, որոշների կարծիքով, հնարավոր է կլինի երկրաբանական նախագծում։ Երկրների ճնշող մեծամասնությունը մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխման շրջանային կոնվենցիային[22]։ Կոնվենցիայի մասնակիցները միջազգային բանակցություններում մշակում են մեղմացման[23][24] և համակերպման սահմաններ[25]։ Նպատակ ունենալով գլոբալ տաքացումը 2,0 °C-ով սահմանափակել, համաձայնել են էմիսիայի խորը կրճատման անհրաժեշտության հետ[26]։
Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, 2011 թվականին հրատարակված զեկուցումների[27] և Միջազգային էներգետիկ ընկերության[28], 21-րդ դարում 2,0 °C-ով տաքացումը սահմանափակելու նպատակով էմիսիայի կրճատման համար արված ջանքերը, ոչ ադեկվատ էին։
2000-2010 թվականներին ջերմոցային գազերի էմիսիան աճեց յուրաքանչյուր տարում 2,2%-ով։ 1970-2000 թվականներին աճը կազմեց տարում 1,3%[29]։
Կլիմայական համակարգի ինտենսիվության տեսակետից, անգամ մարդածին ազդեցության ավարտից հետո էլ տաքացմումը ևս 0,6 °С-ով անխուսափելի է[30]։