Գյանջաչայ
գետ Ադրբեջանում / From Wikipedia, the free encyclopedia
Գյանջանչայ, գետ Ադրբեջանում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Տինալ գագաթից, մոտ 3000 մ բարձրության վրա։ Վերին հոսանքում, ընդունելով Գաստաֆուրչայը, հոսում է անտառապատ խոր կիրճերով, Խանլարի մոտ դուրս գալով Ղազախ—Կիրովաբադի հարթավայրը, թափվում է Մինգեչաուրի ջրամբարը։ Երկարությունը 99 կմ է, ավազանը՝ 752 կմ², տարեկան միջին ծախսը՝ 8,25 մ³/վրկ։ Զուռնաբադից ցած, Խանլարի ու Կիրովաբադի սահմաններում, ջրերն ամբողջությամբ վերցվում են ոռոգման համար, որի պատճառով հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին Գետը ցամաքում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 110)։ |
Արագ փաստեր Գյանջաչայ, Բնութագիր ...
Գյանջաչայ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 99 կմ |
Ավազանի մակերես | 752 կմ² |
Ջրի ծախս | 4 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Փոքր Կովկաս և Մռավի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ և Մինգեչաուրի ջրամբար |
Կոորդինատներ | 40°19′02″ հս․. լ. 46°05′18″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Դոստաֆուրչայ |
Երկիր | Ադրբեջան |
Փակել