Պիտեր Բրեյգել Ավագի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Գյուղական պար» (հոլ.՝ De boerendans, գերմ.՝ Bauerntanz), մոտավորապես 1568 թվականին արված կտավ։ Հեղինակը հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգելն է (Pieter Bruegel de Oude, մոտավորապես 1520/1525—1569)։ Նկարը պատկանում է Վիեննայի Արվեստների պատմության թանգարանին։ Կտավն արված է յուղաներկով փայտի վրա, չափսը՝ 114×164 սմ[3][4]։
Գյուղական պար հոլ.՝ De boerendans | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | մոտավորապես 1568 |
բարձրություն | 114 |
լայնություն | 164 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | փայտ |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2][2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան[2] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/10/11dance.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/10/13dance.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/10/14dance.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Peasant Dance Վիքիպահեստում |
Կտավի վրա պատկերված է գյուղական տոն։ Ուրախությունը տեղի է ունենում փողոցում՝ գյուղական տների մոտ՝ եկեղեցուց ոչ հեռու, որը երևում է հետին պլանում։ Կենտրոնում և աջ հատվածում ցուցադրված են պարող գյուղացիների կերպարներ։ Զույգը, որ պատկերված է դիմացը, շտապում է, որպեսզի միանա պարողների ընդհանուր խմբին[5]։
Մյուս զույգը, որը ևս առջևում է պատկերված, սրնգահարն է, որ սրինգ է նվագում, և երիտասարդ գյուղացին, որ նստած է նրա կողքին և ձեռքին գինով լի սափոր կա[6][7]։
Նրանցից ձախ տեղակայված է սեղանը, որի վրա դրված է հաց և մեկ այլ գինով լի սափոր։ Սեղանի շուրջ նստած գյուղացիները ինչ-որ բանի մասին տաքացած վիճում են՝ թափահարելով ձեռքերը. բացառված չէ, որ այդ վեճը ավարտի կռվով։ Նրանցից այն կողմ համբուրվող զույգն է, իսկ ավելի աջ գտնում է վիճող ամուսնական զույգը[8]։
Բրեյգելը ներկայացնում է գյուղական հետաքրքրությունների պատկերը ոչ թե բարոյականության տեսանկյունից, այլ որպես կողմնակի դիտորդ[8]։ Ի տարբերություն Բրեյգելի մյուս նկարների՝ այստեղ դիտորդը ոչ թե նայում է վերևից ներքև, այլ նույն մակարդակից, ինչ նկարված գյուղացիները[9]։
Ենթադրվում է, որ «Գյուղական պար» նկարը, որ պատկերվել է մոտավորապես 1568 թվականին, Բրեյգելի երեք կտավների բաղկացած շարքի մեջ է մտնում։ Բացի «Գյուղական պարը»՝ շարքի մեջ մտնում են նաև «Հարսանեկան պար» (1566) և «Գյուղական հարսանիք» (1567 կամ 1568) նկարները[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.