Գնաճ
From Wikipedia, the free encyclopedia
Ինֆլացիա, գնաճ (լատ.՝ «Inflatio»՝ ուռճացում, փքում), գների ընդհանուր մակարդակի բարձրացում, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ[1]։
Երբ գների ընդհանուր մակարդակը բարձրանում է, արժույթի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ։ Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի գնողունակության անկման[2]։ Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը[3]։ Ինֆլյացիայի էությունը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ
- ինֆլյացիան մակրոտնտեսական երևույթ է, որն ընդգրկում է ամբողջ տնտեսությունը, բոլոր ապրանքների և ծառայությունների գները, սա նշանակում է, որ գների ինֆլյացիոն աճը անհրաժեշտ է տարբերել առանձին շուկաներում հավասարակշռված գին սահմանելու նպատակով առաջարկի և պահանջարկի փոփոխությունից,
- ինֆլյացիա ասելով նկատի է առնվում ոչ թե գների ցանկացած, այլ միայն այնպիսի աճ, որն իջեցնում է փողի գնողունակությունը,
- ինֆլյացիան վերջին հաշվով արտահայտում է ապրանքների շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակի ավելացման ձևով։