Գնդային եռանկյուն
From Wikipedia, the free encyclopedia
Գնդային եռանկյուն, սֆերայի (գնդի) մակերեևույթին գտնվող երկրաչափական մարմին, կազմված երեք կետից և երեք մեծ շրջանների աղեղներից, որոնք միացված են զույգ առ զույգ։ Սֆերայի մակերևույթի երեք մեծ շրջանները մեկ կետում չեն հատվում և կազմում են 8 գնդային եռանկյուններ։
Գնդային եռանկայն տարրերի միջև առնչություններն ուսումնասիրում է գնդային եռանկյունաչափությունը։
Գնդային եռանկյան կողմը հաշվվում է կենտրոնական անկյան վրա հիմնված մեծությամբ։ Եռանկյան անկյունը չափվում է այն երկնիստ անկյան չափով, որի նիստերի վրա ընկած են անկյան կողմերը։ Այն գնդային եռանկյունը, որի բոլոր կողմերը փոքր են մեծ կիսաշրջանից, իսկ անկյունները փոքր են Π-ից, կոչվում են էյլերյան եռանկյուններ[1]։ Հաջորդիվ կուսումնասիրվեն են էյլերյան եռանկյունները։