Գնդապետ (գունդ և պետ բառերից - գնդի պետ, գնդի հրամանատար), աշխարհի երկրների մեծ մասի զինված ուժերի և այլ ուժային գերատեսչությունների սպայական և հրամանատարական կազմի ներկայացուցիչներին շնորհվող ռազմական կոչում, ռազմական աստիճան, ռազմական պաշտոն։

Տերմինի բացատրությունը

Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» հիմնարար բառարանի՝ գնդապետը բացատրվում է որպես՝ «պետ գնդի զօրուն, զօրապետ միոյ գնդի։»[1]: Ընդ որում, մեջբերելով ԺԴ դարի հայ քերական Հովհաննես Երզնկացի Ծործորեցու համապատասխան նախադասությունը, ցուցյ է տրվում, որ ՙԳնդապետ՚ ռազմական կոչումը գտնվել է ՙՍպարապետ՚ ռազմական կոչումից ներքև, և ՙհազարապետ՞ ռազմական կոչումից վերև․ «սպարապետ, գնդապետ, հազարապետ»[1]։

Տերմինի կիրառումը տարբեր երկրներում

Գնդապետները զանազան երկրներում կոչվում են հետևյալ կերպ.

  • Բուլղարիայի զինված ուժերում՝ պոլկովնիկ, полковник,
  • Չեխիայի զինված ուժերում և Սլովակիայի զինված ուժերում՝ պլուկովնիկ, plukovnik,
  • Լեհաստանի զինված ուժերում՝ պուլկովնիկ, pułkownik,
  • Գերմանիայի (Պրուսիայի), Ավստրիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Նորվեգիայի և այլ պետությունների զինված ուժերում, որոնք որպես հիմք վերցրել են ռազմական գործի պրուսական մոդելը, - օբերսթ, Oberst,
  • Շվեդիայի զինված ուժերում՝ էովերսթե, överste (полковник) և էովերսթե ավ 1-ա գրադեն, överste av 1-a graden (1-ին դասի գնդապետ),
  • Մեծ Բրիտանիայի զինված ուժերում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Պակիստանի, Հնդկաստանի և այլ երկրների զինված ուժերում, որոնք որպես հիմք են վերցրել ռազմական գործի անգլոսաքսոնական մոդելը՝ քըընել կամ քոլոնել, colonel,
  • Իտալիայի զինված ուժերում՝ կոլոնելլո, colonnello,
  • Իսպանիայի զինված ուժերում և այլ իսպանալեզու պետությունների զինված ուժերում՝ կորոնել, coronel,
  • Իսրայելի զինված ուժերում՝ ալուֆ միշնե, aluf mishneh, алуф мишне (եբրայերեն՝ אלוף משנה),
  • Թուրքիայի զինված ուժերում՝ ալբայ, albay:

Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև մի շարք այլ պետությունների զինված ուժերում արդի ժամանակաշրջանում «Գնդապետ» զինվորական կոչումը շնորհվում է Պաշտպանության նախարարի հրամանով։

Համաձայն Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի՝ Գնդապետ կոչում ստացած զինծառայողները դասվում են ավագ սպայական կազմի շարքում[2]։

Գնդապետները սովորաբար գլխավորում են գնդերը (զորագնդերը), սակայն հաճախ կարող են նշանակվել նաև բրիգադի, և նույնիսկ դիվիզիայի հրամանատարի պաշտոնին, իսկ որոշ բանակներում՝ նաև բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնին։

Պատկերասրահ

Տարբեր ժամանակաշրջանների գնդապետներ, 18-20-րդ դարեր
Thumb
Ռուսաստանյան կայսրություն. կարաբինյորների զորքերի գնդապետ (1793)[3]
Thumb
Ռուսաստանի կայսերական լեյբ-գվարդիայի (արքայական թիկնազորի) գնդապետ Ե. Վ. Դավիդովը. 19-րդ դարի սկիզբ
Thumb
Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II Ռոմանովը՝ լեյբ-գվարդիայի գնդապետի համազգեստով. 1896 թվական
Thumb
Գնդապետ Ժեբրակ-Ռուսանովիչ Ա., Ռուսաստանի կայսերական բանակ, 1910-ական թվականներ
Thumb
Գնդապետ Ն.Ա.Պոպով, ԽՍՀՄ 12-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետ, 1930-ական թվականների կես
Thumb
Խորհրդային բանակի գնդապետներ, հրետանային զորքեր, մոտ 1980 թվական

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.