Գնետայիններ (կարգ)
From Wikipedia, the free encyclopedia
Գնետայիններ (լատին․՝ Gnetóphyta, նախկինում - Gnetales)՝ մերկասերմերի դասի կարգ, որն ունի երեք ընտանիք։ Երկտուն, հազվադեպ միատուն բույսեր են։ Ցողունը հասարակ է կամ ճյուղավորված, ամբողջական, հակադիր դասավորված տերևնեևով։ Բնափայտը խեժանցքեր չունի, տրախեիդների մեջ ունի իսկական անոթներ։ Ծաղիկները միասեռ են կամ երկսեռ, ունեն ծաղկապատ և հավաքված են ծաղկաբույլերում։ Սաղմը ունի երկու շաքիլատերևներ[1]։