Գների համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Գների համակարգ, տնտեսության մեջ ցանկացած տնտեսական համակարգի բաղադրիչ է, որը օգտագործում է գները արտահայտված արժեքի ցանկացած ձևով և ապրանքների ու ծառայությունների բաշխումը, ինչպես նաև արտադրության գործոնները։ Բացառությամբ հնարավոր և պարզունակ համայնքների, բոլոր ժամանակակից հասարակությունները օգտագործում են գների համակարգը ռեսուրսները բաշխելու համար, չնայած գների համակրգը չի օգտագործվում բացառապես բոլոր ռեսուրսների բաշխման համար[1]։
Գների համակարգը կարող է լինել կա՛մ ֆիքսված գների համակարգ, որտեղ գները սահմանվում են կառավարության հատուկ մարմնի կողմից, կա՛մ դա կարող է լինել ազատ գների համակարգ, որտեղ գները մնում են «ազատ լողացող» և որոշվում է առաջարկի և պահանջարկի կանոններով։ Խառը գների համակարգը ներառում է կառավարվող և չկարգավորված գների համակցությունը։