Գնչուական երաժշտություն
գնչուների երաժշտությունը / From Wikipedia, the free encyclopedia
Գնչուական երաժշտություն, գնչուների հիմնական գործունեություններից մեկը։ Երգացանկը ներառում է իրենց թափառախմբային երգերը, ինչպես նաև այլ ժողովուրդների երգեր և 18-19-րդ դարերի եվրոպական պրոֆեսիոնալ երաժշտության հանրաճանաչ ստեղծագործություններ։ Գնչուները չունեն մեկ միասնական երաժշտական մշակույթ։ Այնուամենայնիվ, գնչուական երաժշտությունն ու կատարումն ունեն ընդհանուր հատկանիշներ՝ հեմիոլիկ ձայնաշարեր (հունգարական կամ գնչուական գամմա), միկրոտոնային մելիզմատիկություն և սահուն անցումներ, կոկորդային ձայն։ Գնչուական երաժշտությունը բնութագրվում է հիմնականում որպես մեներգային, հիմնական ժանրերը արագ պարերգերն են, որոնք կրել են հարևան ժողովուրդների բանահյուսության ազդեցությունը։ Գնչուական երգեր են համարվում նաև մի շարք փոխառված երգեր[1]։
Արագ փաստեր Գնչուական երաժշտություն Գնչուական երաժշտություն, Ոճային հիմքեր ...
Փակել