From Wikipedia, the free encyclopedia
Գնչուները Մակեդոնիայի Հանրապետությունում կամ մակեդոնական գնչուներ (մակեդոներեն՝ Македонски Роми), Մակեդոնիայի Հանրապետության տարածքում ապրող գնչուական ծագմամբ մի քանի էթնիկական խմբերի ընդհանուր անվանումը։ Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Մակեդոնիայում բնակվում է շուրջ 54 հազար գնչու, որը կազմում է ամբողջ երկրի բնակչության 2,7 %-ը[1]։ Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեի հյուսիսում գտնվող Շուտո Օրիզարիի շրջանը միակն է աշխարհում, որտեղ գնչուները կազմում են բնակչության մեծամասնություն և ունեն հատուկ իրավունքներ։
Մակեդոնիայի գնչուներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||
|
|||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
| |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
|
Դեռևս 2001 թվականին Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանը սահմանադրության մեջ գնչուներին ճանաչել է, որպես ազգային փոքրամասնություն։ Ըստ պաշտոնական մարդահամարների՝ Մակեդոնիայի գնչուների ճնշող մեծամասնությունը բնակվում է քաղաքներում։
Համաձայն վարկածի՝ այս տարածքներում գնչուները առաջին անգամ բնակություն են հաստատել Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո։ Այդ ժամանակ գնչուներն իրենց անվանում էին եգիպտացիներ, չնայած նրան, որ արդեն ձևավորված էին, որպես էթնիկ խումբ։ Գնչուների ներհոսքի մեծ ալիք է գրանցվել 14-15-րդ դարում՝ կապված թուրքերի կողմից Բալկանյան թերակղզու գրավման հետ։ Նրանք եղել են թուրք գեներալների ստրուկներ, ովքեր աշխատել են նավերում։
Մակեդոնիայի Հանրապետության գնչուների մեծ մասը դավանում է սուննի իսլամ։ Միևնույն ժամանակ փաստ է նաև այն, որ Մակեդոնիայի արևելքում ապրող գնչուների մի մասը քրիստոնեության հետևորդներ են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.