արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Գոնսալո Արիել Մոնտիել (իսպ.՝ Gonzalo Ariel Montiel, հունվարի 1, 1997[1][2], Virrey del Pino, Լա Մատանսա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Սևիլյա»-ի և Արգենտինայի հավաքականի պաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեստ»-ում։ Աշխարհի 2022 թվականի չեմպիոն։
Գոնսալո Մոնտիել իսպ.՝ Gonzalo Montiel | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1997[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Virrey del Pino, Լա Մատանսա, Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մոնտիելը «Ռիվեր Փլեյթ» ակումբի սան է։ 2016 թվականին Գոնսալոն ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Ապրիլի 30-ին «Վելես Սարսֆիլդ»-ի դեմ խաղում նա նորամուտը նշել էԱրգենտինայի ֆուտբոլի առաջնությունում</>[3]։ «Միլիոնատերերի» հետ երկու անգամ դարձել է Արգենտինայի գավաթի գավաթակիր։ 2018 թվականին նվաճել Է Արգենտինայի Սուպերգավաթը, իսկ տարեվերջին դարձել է Լիբերտադորեսի գավաթի գավաթակիր։ Այս մրցաշարում Գոնսալոն անցկացրել է 14 հանդիպում և խաղադաշտում անցկացրած րոպեների քանակով զիջել է միայն դարպասապահ Ֆրանկո Արմանիին։
2021 թվականի ամռանը Մոնտիելը տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»՝ կնքելով եռամյա պայմանագիր[4]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո։ Սեպտեմբերի 22-ին «Վալենսիա»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[5]։ Նույն խաղում Գոնսալոն իր առաջին գոլն է խփել «Սևիլյա»-ի կազմում։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Դանիայի Կոպենհագենի դեմ Չեմպիոնների լիգայի խաղում գոլի հեղինակ է դարձել[6]։ Եվրոպայի լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակչում իտալական «Ռոմա»-ի դեմ խաղում Մոնտիելը հաղթական 11 մետրանոց է իրացրել հետխաղյա սերիայում (1:1, 11մ)։ 4-1)[7]։
2017 թվականին Մոնտիելը Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մասնակցել է Անգլիայի[8] և Հարավային Կորեայի[9] հավաքականների դեմ խաղերին։
2019 թվականի մարտի 22-ին Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մոնտիելը նորամուտն է նշել Արգենտինայի հավաքականում[10]։
2021 թվականին Մոնտիելը նվաճել է Ամերիկայի գավաթը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Չիլիի[11][12], Բոլիվիայի[13] և Բրազիլիայի[14] թիմերի դեմ խաղերին։
2022 թվականին Մոնտիելը նվաճել է Կաթարում կայացած Աշխարհի գավաթը։ Մրցաշարում խաղացել է Ավստրալիայի[15], Նիդեռլանդների[16], Մեքսիկայի[17] և Ֆրանսիայի[18] թիմերի դեմ խաղում։ Ֆրանսիացիների դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչում Մոնտիելը հաղթական 11-մետրանոցն իրացրել է հետխաղյա սերիայում (3:3, 11մ.): 4-2)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.