From Wikipedia, the free encyclopedia
Գոնսալո Տոռենտե Բայեստեր (իսպ.՝ Gonzalo Torrente Ballester, հունիսի 13, 1910[1][2][3][…], Ferrol, Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա - հունվարի 27, 1999[1][2][3][…], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի գրող, նովելիստ, դրամատուրգ և գրաքննադատ, եղել է Իսպանիայի գրական «36-ի սերնդից» (իսպ.՝ Generación del 36):
Գոնսալո Տոռենտե Բայեստեր | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Gonzalo Torrente Ballester |
Ծնվել է | հունիսի 13, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Ferrol, Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա |
Վախճանվել է | հունվարի 27, 1999[1][2][3][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, լրագրող, դրամատուրգ, գրական քննադատ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Օվիեդոյի համալսարան և Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան |
Ժանրեր | Դրամատուրգիա և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Los gozos y las sombras?, Q8561665?, La saga/fuga de J. B.?, Filomeno, a mi pesar?, Q5391592? և Q110749059? |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա և Թագավորական Գալիսիական ակադեմիա[4] |
Աշխատավայր | Օլբանիի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Գոնսալո Տոռենտե Մալվիդո, Álvaro Torrente? և Luis Felipe Torrente?[11] |
Gonzalo Torrente Ballester Վիքիպահեստում |
Ծնվել է 1910 թվականին՝ Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի Ֆեռոլ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մայր Ողորմությանց վարժարանում, ապա Լա Կորունյայի ճեմարաններից մեկում։ 1926 թվականին հաճախել է է Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանը որպես ազադ ունկնդիր ու այնտեղ ծանոթացել է Ֆրիդրիխ Նիցշեի և Օսվալդ Շպենգլերի գրական աշխատություններին։ Երկու տարի անց, ընտանիքին հետ տեղափոխվել է Օվիեդո ու տեղի համալսարանում սովորել է իրավաբանության ֆակուլտետում։ Օվիեդոյում ուսման տարիներին Բայեստերը սկսել է շփումներ ունենալ գրականության հայտնի դեմքերի հետ։ Այստեղ, նա աշխատել է որպես լրագրող քաղաքի «Էլ Կարբայոն» թերթում։ 1928 թվականին տեղափոխվել է Վիգո, որտեղ սկսել է ծանոթանալ Ջեյմս Ջոյսի, Մարսել Պրուստի, Միգել դե Ունամունոյի և Խոսե Օրտեգա ի Գասետի գրական ստեղծագործություններին։ 1929 թվականին տեղափոխվել է մայրաքաղաք Մադրիդ։
1930-ականներց եղել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի Փաղանքավորների կուսակցության եռանդուն ջատագովներից։ Այնուամենայնիվ, Բայեստերը հեռու է մնացել կուսակցական գործունեությունից։ 1939 թվականից դասախոսել է Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանում։ 1943 թվականին հրապարակել է իր առաջին նովելը՝ «Խավիեր Մարինյո»։
1962 թվականին, Բայեստերը կոչերով ու բողոքներով հանդես է եկել ի շահ Աստուրիայում գործադուլ հայտարարած հանքափորներին, որի պատճառով կորցրել է համալսարանում զբաղեցրած դասախոսի պաշտոնը։ 1966 թվականին լքելով Իսպանիան անցել է ԱՄՆ, որտեղ դասախոսել է Ալբանիի համալսարանում։ 1973 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
1975 թվականին վերադառնալով Իսպանիա, ընտրվել է Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ։ Հաստատվել է Սալամանկայում, որտեղ ապրել ու գործել է մինչև իր մահը՝ 1999 թ.:
1985 թվականին արժանացել է «Միգել դե Սերվանտես մրցանակին»[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.