Գորիս, քաղաք Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա մայրաքաղաք Երևանից և 69 կմ հյուսիս-արևելք մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին։ Քաղաքը գտնվում է ԵրևանՍտեփանակերտ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող ճանապարհի վրա։

Quick facts: Քաղաք, Երկիր, Քաղաքապետ, Հիմնադրված է, Առաջին...
Քաղաք
Գորիս
քաղաքի համայնապատկեր
Երկիր Հայաստան
ՔաղաքապետԱռուշ Առուշանյան
Հիմնադրված է1870 թ.
Առաջին հիշատակում995
Այլ անվանումներԿյորես, Գորայք
Տվյալ կարգավիճակում1885 թվականից
Մակերես36 կմ²
ԲԾՄ1370 մետր
Կլիմայի տեսակբարեխառն
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն20300[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԳորիսեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0284
Փոստային ինդեքս3201
Փոստային ինդեքսներ3201–3205
Ավտոմոբիլային կոդ52
Պաշտոնական կայքgoriscity.am
Գորիս (Հայաստան)
Close

Գորիսը հիմնադրվել է 1870 թվականին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885 թվականին Ռուսական Կայսրության կողմից։ Սակայն կան նաև փաստեր այն մասին, որ Գորիսը որպես քաղաք հիմնադրվել է ավելի ուշ 1890–ական թվականների կեսերին։ Այդ փաստն առաջ է բերում պատմաբան Լեոն այն ժամանակ, երբ այցելել էր Գորիս։ Նա Գորիս էր այցելել 1888 թվականին և գրում է, որ այդ թվականին դեռևս Գորիսում կային ընդամենը մի քանի տասնյակ տներ, և այդ պատճառով նա չէր ցանկանում Գորիսին անվանել քաղաք, սակայն նրան շատ էր գերել Գորիսի փողոցների դասավորությունը։ Քաղաքն ունի մոտ 20 հազար բնակչություն (2015) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։ Ունի 24 գյուղ։

Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք։ Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։

Oops something went wrong: