Գորտեր
From Wikipedia, the free encyclopedia
Գորտեր (լատին․՝ Ranidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Տարածված են ամենուրեք (բացառություն են կազմում Հարավային Ամերիկան, Ավստրալիայի հարավն ու Նոր Զելանդիան)։ Հայտնի է շուրջ 42 ցեղի 245, Հայաստանում՝ 2 տեսակ՝ լճագորտը և փոքրասիական գորտը, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 1 կամ 2 ցեղերի՝ Pelophylax և Rana։ Տարածված են գրեթե ամենուր։ Կապված են ջրային միջավայրի հետ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Հետևի վերջույթները երկար են. ունեն լավ զարգացած լողաթաղանթներ։ Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր։
Մանրամասն տեղեկատվություն ՞Գորտեր, Գիտական դասակարգում ...
Գորտեր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ranidae
Սամուել Ռաֆինեսկ, 1814 | ||||||||||
|
Փակել