From Wikipedia, the free encyclopedia
Գումալ (ուրդու՝ دریائے گومل, փուշթու՝ گومل رود, անգլ.՝ Gomal)՝ գետ Աֆղանստանում և Պակիստանում, Հնդկաստանի աջ վտակը։
Գումալ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 400 կմ |
Գետաբերանի տեղակայում | Ինդոս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Kundar River? և Zhob River? |
Երկիր | Աֆղանստան/Պակիստան |
Երկրամաս | Paktika? |
Ջրահավաք | Ինդոսի ավազան |
Գետի երկարությունը կազմում է մոտ 400 կիլոմետր։ Այն սկիզբ է առնում Կամկայ Գումալ և Լոյ Գումալ գետերի միաձուլմից Գումալակալայ գյուղից դեպի հարավ-արևմուտք[1]։ Թափվում է Պակիստանի Դերա Իսմայիլ Խան քաղաքից 32 կիլոմետր հարավ գտնվող Ինդոս գետ։ Գետի ամենախոշոր վտակներն են Զխոբ և Քունդար գետերը։ Ստորին մասում, Զխոբ գետի հետ միաձուլման տեղում կառուցվել է ջրամբար[2]։
Կամկայ Գումալի և Լոյ Գումալի միաձուլման մի փոքր մասում գետը կոչվում է Ջանուբի Լոյ Գումալ[1], ապա թափվելով Շախբեկլգադ գետը, փոխվում է` կոչվելով Գամալլգադ[3]։ Գարբի Սալսա գետի հովտից ջրագիծը փոխում է անունը՝ Գամալարուդ[3]։ Պակիստանի տարածքում գետը կրկին փոխում է անունը և կոչվում Գումալ[3][4]։ Ըստ աշխարհագրական անունների բառարանի` գետի անունը Գոմալ է[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.