From Wikipedia, the free encyclopedia
Հեջ Գուստավ Գուչիո Գուչի (մարտի 26, 1881[1][2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 2, 1953[2], Միլան, Իտալիա), իտալացի գործարար և նորաձևության դիզայներ, «Gucci» նորաձևության տան հիմնադիր։
Գուչիո Գուչի իտալ.՝ Guccio Gucci | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1881[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 2, 1953[2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և dressmaker |
Երեխաներ | Ալդո Գուչի և Մաուրիցիո Դ'Անկորա |
Կայք | gucci.com |
Guccio Gucci Վիքիպահեստում |
Գուչին ծնվել է Ֆլորենցիայում, Տոսկանա, երկրի կենտրոնական արտադրական տարածաշրջանից տոսկանացի կաշվի վարպետի որդի էր[3]։
1900-ականների սկզբին Լոնդոնի Սավոյ հյուրանոցում դեռահաս Գուչին տարբեր աշխատանքներ էր կատարում։ Ոգեշնչվելով նրբագեղ բարձրակարգ հյուրերից, ինչպես նաև պայուսակներ արտադրող այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսին H.J. Cave & Sons -ն է, նա վերադարձավ Ֆլորենցիա և սկսեց պատրաստել ճամփորդական պայուսակներ ու աքսեսուարներ։ Գուչիի տունը Ֆլորենցիայում նա հիմնադրեց 1921 թվականին[4][5] որպես ընտանիքին պատկանող կաշվե թամբերի փոքրիկ խանութ։ Նա 1920 թվականին սկսեց կաշվե պայուսակներ վաճառել ձիատերերին։ Որպես երիտասարդ մարդ, նա շատ արագ հեղինակություն է ձեռք բերում որակի համար, վարձելով լավագույն աշխատողների, որոնց կարողացել էր գտնել, որպեսզի աշխատեն իր արհեստանոցում[6]։ 1938 թվականին Գուչին իր բիզնեսը տեղափոխում է Հռոմ։ Շուտով նրա մեկ մարդու բիզնեսը վեր է ածվում ընտանեկան բիզնեսի, երբ նրա որդիները` Ալդոն, Վասկոն, Ուգոն և Ռոդոլֆոն, նախկինում դերասան, միանում են ընկերությանը։
1951 թվականին Գուչին բացում է իրենց խանութը Միլանում, իսկ 2 տարի անց ընկերությունն ընդլայնվում է արտասահմանում` բացելով Մանհեթենի խանութը[4]։
Գուչին և նրա կինը` Աիդա Կալվելին, ունեցել են 6 երեխա։ Նրա որդիները` Վասկոն, Ալդոն, Ուգոն և Ռոդոլֆոն, կարևոր պաշտոններ են զբաղեցրել իր ընկերությունում։ Կյանքի վերջին տարիներին նա ապրում էր Ռասպերի մոտակայքում, Արևմտյան Սասեքս, Անգլիա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.