Գուպտա կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Գուպտա կայսրություն (սանսկրիտ՝ गुप्त, գուպտա, հինդի՝ गुप्त राजवंश), պետություն Հնդկաստանում Գուպտա դինաստիայի ղեկավարությամբ։ Հիմնադրել է Հնդկաստանի հյուսիսում կառավարող Չանդրագուպտա ռաջան։ Տեղակայված է Գանգես գետի հովտում։ Գոյություն է ունեցել IV - VI դդ.։ Գուպտա կայսրության ժամանակաշրջանը համարվում է Հնդկաստանի պատմության «ոսկեդար»-ը, երբ ստեղծվեցին հնդիկների ազգային գրականությունը, արվեստը, ճարտարապետությունն ու փիլիսոփայությունը։ Նրանց օրոք փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը։ Կաստաները վերածվեցին դասերի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |