Գուրգեն Ավետիսյան (գիտնական)
խորհրդային հայ գիտնական / From Wikipedia, the free encyclopedia
Գուրգեն Արտաշեսի Ավետիսյան (ապրիլի 24, 1905(1905-04-24)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1985), խորհրդահայ գիտնական՝ մեղվաբուծության ոլորտում։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1956 թվականից 1984 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի մեղվաբուծության ամբիոնի վարիչ[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1905(1905-04-24)[1] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1985 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կենսաբան, մեղվաբույծ, գյուղատնտես և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1], Pchelovodstvo? և Q16679133? |
Գործունեության ոլորտ | Մեղվաբուծություն[2] և ագրոնոմիա[2] |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1927)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1948) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գուրգեն Ավետիսյանը ծնվել է 1905 թվականին Գյումրիում։ 1927 թվականին ավարտել է Թիֆլիսի տեխնիկական ինստիտուտը՝ գյուղատնտեսի որոկավորմամբ։ Մինչև 1929 թվականը սովորել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի զոոինժեներիայի բաժինը և ստացել կենդանաբուծության տեխնիկի որոկավորում։
1931 թվականից 1935 թվականներին աշխատել է Համամիութենական կենդանաբուծության ինստիտուտի մեղվագենետիկայի լաբորատորիայում։ Այստեղ նրա ղեկավարն էր հայտնի ծագումնաբան Ալեքսանդր Սերեբրովսկին։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի, 1941-1945) գործողություններին, ստացել մայորի կոչում։ Բանակում համալրել է ԽՄԿԿ շարքերը։ Աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։
Հետպատերազմյա ժամանակահատվածում եղել է «Մեղվաբուծություն» ամսագի գլխավոր խմբագիրը և Մեղվաբուծության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալը։
Գուրգեն Ավետիսյանը ապիմոնդիայի պատվավոր անդամ էր[4]։
Պատրաստել է շուրջ 40 գիտությունների թեկնածուների և դոկտորների[5]։ Նրա աշակերտներից են՝ Յուրի Չերևկոն, Անատոլի Կոչետովը։ Գիտնականը երկար տարիներ ուսումնասիրել է կարպատյան մեղուներին։
«Science» ամսագիրը Գուրգեն Ավետիսյանի մասին գրել է. «Մեղվաբուծական ամբողջ գիտական աշխարհում դժվար է մեկ այլ գիտնականի նշել, ով այսքան մեծ քանակի գիտնականներ և հետազոտողներ է պատրաստել։ Այսքան շատ բազմազան գիտական աշխատանք միայն կարող էր գրել բնության գիտակ անձնավորությունը»[6]։
Ականավոր գիտնականը պարգևատրվել է «Պատվո նշան» և «Աշխատանքային արիության» մեդալներով։
Նրա հիշատակը հավերժացել է 2006 թվականին Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Վուչկովո գյուղում մեղվի հուշարձանի տեղադրմամբ[7]։
Ավելի քան 200 աշխատության հեղինակ է, այդ թվում նաև «Մեղվաբուծություն» դասագրքի (1965 թվական, թարգմանվել է անգլերեն և ռումիներեն)։
- Аветисян Г. А. Пчеловодство. — М.: Колос. 1982. — 295 с.
- Аветисян Г. А. Разведение и содержание пчел. — 2-е изд., перераб. и доп. — М.: Колос, 1983. — 271 с.
- «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն)
- А. И. Черкасова, И. К. Давыденко и др. Словарь-справочник по пчеловодству. Киев: «Урожай», 1991.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գուրգեն Ավետիսյան (գիտնական) կատեգորիայում։ |