հայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Գուրգեն Սարգսի Հայկունի (օգոստոսի 31, 1889[1][2], Ալաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա[1][2] - ապրիլի 12, 1966[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ քաղաքական գործիչ, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Սարգիս Հայկունու որդին։
Գուրգեն Հայկունի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1889[1][2] |
Ծննդավայր | Ալաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 12, 1966[1][2] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | հեղափոխական, կուսակցական աշխատող, հրապարակախոս, գրող, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1906)[1] և Մոսկվայի առևտրական ինստիտուտ (1914)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և All-Union Society of Old Bolsheviks? |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գուրգեն Հայկունի Վիքիդարանում |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Բերդ (Թոփրակկալե) գյուղաքաղաքում։ 1898-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1908 թվականին ուսուցչություն է արել Սևքար (այժմ՝ Տավուշի մարզ) գյուղում, 1909-1911 թվականներին՝ Աշխաբադի հայկական դպրոցում։ 1912-1915 թվականներին սովորել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական բաժնում։ 1916-1917 թվականներին աշխատել է Սարիղամիշում։ 1917 թվականին մասնակցել է Ալեքսանդրապոլի և Կարսի բանվորների և զինվորների սովետների ստեղծմանը։ 1917 թվականին եղել է բոլշևիկյան «Նոր կյանք» թերթի (Ալեքսանդրապոլ) խմբագիրը։ 1918 թվականին նրա ղեկավարությամբ Թիֆլիսում հիմնվել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպությունը։ 1922-1930 թվականներին ղեկավարել է Մոսկվայի հայ գրողների խմբակը։ 1923-1928 թվականներին խմբագրել է Մոսկվայում լույս տեսնող «Քուրա» հանդեսը։ Այդ տարիներին եղել է Մոսկվայի «Կուլտուր ֆիլմ» կինոֆաբրիկայի տնօրենը, 1932- 1933 թվականներին՝ Տուլայի երրորդ մոսկովյան համալսարանի ռեկտորը, 1934-1935 թվականներին՝ Մոսկինոյի տրեստի կառավարիչը և Ղրիմի «Վոստոկֆիլմի» նախագահը, ապա Յալթայի Նիկիտինի բուսաբանական այգու տնօրենը։ 1949-1950 թվականներին Սվերդլովսկի մարզում աշխատել է որպես ինժեներ-տնտեսագետ։ 1954 թվականից ապրել է Երևանում, որտեղ էլ մահացել է[3][4][5]։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.