Գրական լեզու
From Wikipedia, the free encyclopedia
Գրական լեզու, ժողովրդական լեզվի մշակված տարբերակ, որը քիչ թե շատ ունի ամրագրված գրավոր կանոններ։ Լեզուն բոլոր մշակույթների բառային տեսքով արտահայտելու ուղին է։ Գրական լեզուն ժողովրդի գրավոր հաղորդակցման լեզուն է, որը իր տարբերակներով ծառայում է պետական վարչական գործավարության, գեղարվեստական գրականության, գիտության և պաշտամունքի պահանջները բավարարելուն։
Հայերենը իր պատմության մեծ մասում եղել է դիգլոսիկ լեզու։ Դասական հայերենը ծառայել է որպես բարձր հասարակության, գրականության լեզու։ Արևմտյան և արևելյան բարբառները հայ ժողովրդի համար հանդիսանում են վերնակուլյար լեզու։