Գրանադա
From Wikipedia, the free encyclopedia
Գրանադա (իսպ.՝ Granada), քաղաք Հարավային Իսպանիայում, Սիերա-Նևադայի հյուսիսարևմտյան լանջին, Խենիլ և Գառո գետերի միախառնման տեղում։ Այն ընկած է միջին բարձրության վրա` ծովի մակարդակից 738 մ (2.421 ոտնաչափ) բարձր, ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա է Միջերկրական ծովի ափից։ Կողքին գտնվում է լեռնասառցային կայանը` Սիերա Նևադա, որտեղ 1996 թվականի ընթացքում իրականացվել է աշխարհի լեռնադահուկային սպորտի առաջնությունը։ Քաղաքի բնակչությունը 234.325 մարդ է (2009), իսկ մերձակայքով` 472.638, որի շնորհիվ Իսպանիայի ամենախոշոր բնակավայրերի ցանկում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Բնակիչների մոտ 3.3 տոկոսը չունի իսպանական քաղաքացիություն, ամենամեծ թվով մարդիկ (31%, կամ 1% -ը ընդհանուր բնակչության) գալիս են Հարավային Ամերիկայից։ Նրա մոտակա օդանավակայանը Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան օդանավակայանն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գրանադա | |||||
իսպ.՝ Granada | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ենթարկում | Քաղաք | ||||
Մակերես | 88,02 կմ² | ||||
ԲԾՄ | 738±1 մետր | ||||
Բնակչություն | ▲230 595 մարդ (2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 18001–18015, 18182 և 18190 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||||
Պաշտոնական կայք | granada.org(իսպ.) | ||||
| |||||
Ալ-Համբրան, որը մուրիշների միջնաբերդն է և պալատը, գտնվում է Գրանադայում։ Այն իսլամական պատմական ժառանգության առավել հայտնի կառույցներից է` իր մշակութային և տեսարժան բազմաթիվ վայրերով։ Իսպանիայում Գրանադան հայտնի է որպես զբոսաշրջային քաղաք։ Ալ-Մոհադների պետության ճարտարապետությունն իր ազդեցությունն է թողել նաև Գրանադայի Ալբայսին թաղամասի վրա, մուրիշների և մորիսկների շինությունների վրա։ Գրանադան հայտնի է նաև իր համալսարանով։ Այն ունի մոտ 80.000 ուսանողներ, ովքեր ուսանում են հինգ տարբեր մասնաճյուղերում։
Գրանադան նահանգի վարչական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ունի գյուղատնտեսական մթերքների վերամշակման արդյունաբերություն, լիկյորի, վուշի, բրդյա գործվածքեղենի, գորգերի արտադրություն, ցեմենտի և քիմիական ձեռնարկություններ։ Երկրի զբոսաշրջային հիմնական կենտրոններից է։
Նուռը հանդիսանում է Գրանադայի զինանշանագրության խորհրդանիշը։