Գրանբուլ
From Wikipedia, the free encyclopedia
Գրանբուլ (անգլ.՝ Granbull), երկրորդ սերնդի փերի տեսակի պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #210 կարգաթվի ներքո[1]։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Գրանբուլն անգլիական բուլդոգ է, որը բնութագրվում է ահռելի չափի սրածայր ժանիքներով և հսկայական հասակով։ Հանդիպում է քաղաքային բնակավայրերում, իսկ վայրի պոկեմոնի կարգավիճակով՝ անտառային միջավայրերերում և այլ տարածություններում։
Արագ փաստեր Granbull*, Պոկեմոնների ազգային ցանկում ...
Գրանբուլ | |
Granbull* | |
---|---|
Պոկեմոնների ազգային ցանկում | |
Գրանբուլի արտաքին տեսքը | |
Կերպարապես | ընտանի շուն |
Կարգաթիվ | #210 |
Պոկեդեքսում | Պոկեմոնների ազգային ցանկում |
Կենդանու տեսակ | անգլիական բուլդոգ |
Տեսակ | |
Զանգված | 48,7 կգ |
Հասակ | 140 սմ |
Արտաքին բնութագրիչ | խոշոր չափսեր |
Գլխավոր առանձնահատկություն | ահռելի ժանիքներ |
Հիմնական բնակավայր | քաղաքային բնակավայրեր |
Նախասիրություն | քաղաքային զբոսանք ներտեսակային մարտեր |
Տեխնիկա | |
Զարգացման մակարդակ | վերին մակարդակ |
Սկզբնական մակարդակ | Սնուբբուլ |
Զարգացած մակարդակ | այլևս չի զարգանում |
Գերզարգացած մակարդակ | բացակայում է |
Զարգացման ձև | զարգանում է մակարդակ 23-ում |
Հատկությունների փոփոխություն | տեսակային հատկությունները չեն փոխվում |
Տեխնիկական հնարքներ | Վախեցե՛ք (Intimidate!) Արագ ոտք (Quick Feet) |
Գլխավոր տեխնիկա | Գրոհ (120) |
Թուլություն | |
Պոկեմարզիչ | Մադամ Մաչմանի |
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում ** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի | |
Պոկեմոններ տեղեկաքարտ |
Փակել
Գրանբուլը պոկեմոնի զարգացման բարձրագույն աստիճանն է, որը զարգանում է Սնուբբուլից։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում՝ սակայն ավելանում են փերի պոկեմոնի հատկությունները։