Գրառումներ մեռյալ տնից
Ֆ․ Դոստոևսկու վիպակը / From Wikipedia, the free encyclopedia
«Գրառումներ մեռյալ տնից» (ռուս.՝ «Записки из Мёртвого дома»), ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու վիպակն է՝ բաղկացած երկմասանոց համանուն պատումից և մի քանի պատմվածքներից (գրվել է 1860-1861 թվականներին)։ Ստեղծվել է 1850-1854 թթ․ գրողի՝ Օմսկի տաժանավայրում անցկացրած տարիների տպավորությունների հիման վրա։
Արագ փաստեր Գրառումներ մեռյալ տնիցռուս.՝ Записки из Мёртвого дома, Հեղինակ ...
Գրառումներ մեռյալ տնից ռուս.՝ Записки из Мёртвого дома | |
---|---|
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ-թերթոն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1860 |
Նկարագրում է | Ռուսական կայսրություն և Սիբիրյան դաշնային օկրուգ |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակված է | Vremya? |
Հրատարակման տարեթիվ | 1862 |
The House of the Dead Վիքիպահեստում |
Փակել
Վիպակը փաստագրական բնույթ ունի և ընթերցողին ծանոթացնում է XIX դարի երկրորդ կեսին Սիբիրում պահվող կալանավորների կենցաղի մասին։ Գրողը գեղարվեստականորեն ներկայացնում է Օմսկի տաժանավայրում անցկացրած չորս տարիների տեսածն ու զգացածը։ Առաջին անգամ հրատարակվել է «Վրեմյա» («Время») ամսագրում։