From Wikipedia, the free encyclopedia
Գրգա Նովակ (խորվաթերեն՝ Grga Novak, ապրիլի 2, 1888[1][2], Խվար, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա - սեպտեմբերի 7, 1978[2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ նշանավոր պատմաբան, հնագետ, աշխարհագրագետ, մանկավարժ։ 1958-1978 թթ. եղել է Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի նախագահը, 1946-1947 թթ.՝ Զագրեբի համալսարանի ռեկտորը։ Որպես գիտնական՝ լայն ճանաչման է արժանացել հատկապես Խորվաթիայում հնագիտության հիմնադիրներից մեկը լինելու, Դալմաթիայի, Սպլիտի, Դուբրովնիկի, Խվարի և Ադրիատիկ ծովի կղզիների պատմության ասպարեզում ուսումնասիրություններ կատարելու և դրանց վերաբերյալ արժեքավոր աշխատություններ հրատարակելու շնորհիվ[6]։
Գրգա Նովակ խորվ.՝ Grga Novak | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1888[1][2] Խվար, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1978[2] (90 տարեկան) Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Հաստատություն(ներ) | Բելգրադի համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա, Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | խորվաթերեն[3][4] |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Գրգա Նովակը պատմություն, հնագիտություն և աշխարհագրություն է ուսանել Զագրեբում, Պրահայում և Վիեննայում, 1913 թվականին ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ 1920 թվականից դասախոսել է Սկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում[7], որն այդ ժամանակ Բելգրադի համալսարանի մասնաճյուղն էր[8]), ապա տեղափոխվել է Զագրեբ և Խորվաթիայի մայրաքաղաքի համալսարանում 1924-ից մինևչ 1959 թվականը դասավանդել է հին ու հնագույն պատմություն[7]։ 1939 թվականին ընտրվել է գիտությունների և արվեստների՝ Զագրեբում գործող հարավսլավական ակադեմիայի անդամ, 1958-1978 թվականներին աշխատել է որպես ակադեմիայի նախագահ[7]։
Գրգա Նովակը եղել է իր սերնդի կարևորագույն գիտնականներից մեկը պատմության ու հնագիտության ասպարեզում։ Նրա ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում էր հին աշխարհը՝ Հին Հունաստանը, Հին Հռոմը, Հին Եգիպտոսը։ Ի հավելումն դրա՝ նա խոր գիտելիքներ ուներ Խորվաթիայի և հատկապես՝ Դալմաթիայի և Ադրիատիկ ծովի ու նրա կղզիների պատմությունից։ Շատ էր աշխատում. ճամփորդում էր, հնագիտական պեղումներ կատարում, դասախոսում, գրում[9]։
Խորվաթ անվանի գիտնականի մեծարժեք աշխատություններից են Սպլիտ քաղաքի եռահատոր պատմությունը, Դալմաթիայի պատմության հնագույն շրջանին, Խվարի, Դուբրովնիկի պատմական անցյալին նվիրված երկերը։ Բարձր են գնահատվում նաև Դալմաթիայի կառավարիչների զեկույցների՝ վենետիկյան արխիվների հիման վրա նրա նախապատրաստած հինգհատորյա ժողովածուն, Խվար քաղաքի և կղզու հնագույն շրջանի պատմությունն ամփոփող աշխատությունը՝ գիտական ծանոթագրություններով ու մեկնաբանություններով, որոնցում ամփոփված են նաև իր հնագիտական հետազոտությունների արդյունքները (դրանք հիմք են դարձել Adriatic Islands Project-ի ծրագրով հետագա պեղումներ ու հետազոտություններ իրականացնելու համար )[10][11]։
1998 թվականին մի խումբ գիտնականների ու գրողների նախաձեռնությամբ Խվարում բացվել է Գրգա Նովակի անվան Միջերկրածովյան ուսումնասիրությունների ինստիտուտ, որը հետապնդում է Դալմաթիայում գիտությունը, արվեստը, հասարակական գործունեությունը խթանելու նպատակ։ Այդ ինստիտուտի հիմնադիր անդամների թվում է Գրգա Նովակի զարմիկը՝ Սլոբոդան Պրոսպերով Նովակը[6]։
Անվանի գիտնականի հնագիտական հավաքածուն և լապիդարիումը ներկայումս ցուցադրվում են Սուրբ Մարկոսին նվիրված նախկին դոմինիկյան եկեղեցում՝ մաս կազմելով խվարյան ժառանգության թանգարանի։ Դա միջերկրածովյան տարածաշրջանում նորքարեդարյան ժամանակների արտեֆակտների առավել հարուստ մասնավոր հավաքածուներից մեկն է, եթե ոչ ամենահարուստը[12]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.