Գրեմլիններ
From Wikipedia, the free encyclopedia
«Գրեմլիններ» (անգլ.՝ Gremlins), 1984 թվականին նկարահանված սարսափ կատակերգություն ֆիլմ։
Ռեժիսոր Ջո Դանթեն նկարահանել է ֆիլմը Քրիս Քոլամբոսի սցենարով, իսկ որպես ֆիլմի պրոդյուսեր հանդես է եկել Սթիվեն Սփիլբերգը։
Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունեցել կինովարձույթում և արժանացել կինոքննդատների հավանությանը։ 1990 թվականին նկարահանվել է նաև ֆիլմի շարունակությունը՝ «Գրեմլիններ 2. Նոր խմբաքանակ» անվանումով։
Ֆիլմի հերոս Բիկկի Պելցերը ապրում է ամերիկյան մի փոքրիկ քաղաքում սովորական կյանքով։ Նա սովորում է, աշխատում է բանկում, ունի շուն, սիրահարված է իր գեղեցկուհի գործընկերուհուն՝ Քեյթին։
Բայց ամեն ինչ փոխվում է այն ժամանակվանից, երբ նրա հայրը՝ գյուտարար Ռենդելլ Պելցերը Ծննդյան տոներին նրան նվիրում է մի փոքրիկ զավեշտալի կենդանի՝ մոգվայ, որը նա գնում է չինական թաղամասերի խանութներից մեկում։ Վաճառողը նրանց պատվիրում 3 կարևոր բան. նրանց ներկայությամբ չմիացնել պայծառ լույս, թույլ չտալ որ նրա վրա ջուր կաթա և ամենակարևորը՝ չկերակրել նրան կեսգիշերից հետո։ Պելցերը կենդանուն անվանում է Գիզմո։
Սակայն մի անգամ Բիլլին պատահաբար թրջում է Գիզմոյին և նա սկսում է ինքնաբազմանալ՝ և ծնվում են ուրիշ փոքրիկ կենդանիներ, որոնք սակայն շատ չար են լինում։ Մի անգամ նրանք փչացնում են ժամացույցը և Բիլլին կերակրում է Գիզմոյին կեսգիշերից հետո և այդ ժամանակ Գիզմոյի վրա առաջնում են բլթակներ, որոնցից ծնվում են ավելի չար կենդանիներ՝ Գրեմլիններ։
Բիլլին սկսում է Գիզմոյի հետ պայքարել Գրեմլինների դեմ, որոնք համախմբվելով փորձում են վերացնել քաղաքը և սպանել նրա բոլոր բնակիչներին ...
- Զակ Հելլիգան - Բիլլ Պելցեր
- Ֆիբի Քեյթս - Քեյթ Բերինջեր
- Հոյթ Էքսթոն - Ռենդելլ Պելցեր
- Ֆրենսիս Լի ՄակՔեյն - Լինն Պելցեր
- Կեկ Լյուկ - միստր Վինգ, Գիզմոյի նախկին տերը
- Քորի Ֆելդման - Փիթ Ֆեունտեյն
- Պոլլի Հոլլիդեյ - միսսիս Ռուբի Դիգլ
- Դիկ Միլլեր - Մյուրրեյ Ֆատտերման
- Ջեկի Ջոզեֆ - Շեյլա Ֆատտերման
- Սքոթ Բրեյդի - շերիֆ Ֆրենկ
- Ջաջ Ռեյնհոլդ - Ջերալդ Հոփքինս
- Էդվարդ Էնդրյուս - միստր Ռոլանդ Կորբեն
- Ջոն Լու - միստր Վինգի թոռը
ֆիլմում երկրորդական դերերով հանդես են եկել նաև ֆիլմի ստեղծագործական կազմի անձինք և այլ հայտնի կինոդեմքեր
- Սթիվեն Սփիլբերգ - հաշմանդամի սայլակով տղամարդ
- Թոմ Բերինջեր - լրագրող
- Ջերրի Գոլդսմիթ - հեռախոսախցիկի տղամարդ
- Ուիլյամ Շալլերտ - հայր Բարտլետտ
- Չաք Ջոնս - միստր Ջոնս
- Internet Movie Database — 1990.
- Box Office Mojo — 1999.