Գրեմմիի փառքի սրահ
մրցանակ / From Wikipedia, the free encyclopedia
Գրեմմիի փառքի սրահ (անգլ.՝ Grammy Hall of Fame Award), փառքի սրահ, որը ստեղծվել է ի պատիվ երկար որակական կամ պատմական նշանակություն ունեցող երաժշտական ձայնագրությունների[1][2]։ Նորակոչիկներն ընտրվում են ամեն տարի ձայնագրման արվեստի բոլոր ճյուղերի նշանավոր և բանիմաց մասնագետներից կազմված հատուկ կոմիտեի կողմից։ Սրահը կազմվել է ձայնագրման ակադեմիայի կողմից Միացյալ Նահանգներում և հիմնադրվել է 1973 թվականին։ Բոլոր ժանրերի ձայնագրություններն (սինգլներ և ալբոմներ) ընտրվելու իրավունք ունեն, սակայն դրանք պետք է 25 տարուց հին լինեն՝ դիտարկվելու համար։ 2012 թվականի դրությամբ մրցանակը շնորհվել է 906 ձայնագրություններին՝ 1900 թվականից ի վեր ենթադրաբար հարյուր հազարավոր ձայնագրված սինգլներից և ալբոմներից։ Այս ցուցակի լրացումներն ամեն տարի ընտրվում են ձայնագրման արվեստի մասնագետների կոմիտեի կողմից[1][2][3]։