Գրեմմի տարվա ալբոմի համար
From Wikipedia, the free encyclopedia
«Գրեմմի» մրցանակ տարվա ալբոմի համար (անգլ.՝ Grammy Award for Album of the Year), շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և դիրքերը չարթերում», որը տրվում է ամեն տարի 1959 թվականից[1]։ Ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։ «Տարվա ալբոմ» (անգլ.՝ Album of the Year) անվանակարգը հանդիսանում է մրցանակաբաշխության մոտավորապես 100 այլ անվանակարգերի հիմնական չորս (Մեծ քառյակ, The Big Four) անվանակարգերից մեկը[2][3][4][5][6]։
- 1965-1980 թվականներին «Տարվա ալբոմ» անվանակարգում առաջադրված արտիստն, ով նաև իր սեփական ալբոմի պրոդյուսերն էր, ստանում էր մեկ Գրեմմի, որպես արտիստ և լրացուցիչ Գրեմմի, որպես պրոդյուսեր[7]։
Արագ փաստեր Գրեմմի տարվա ալբոմի համար, Տեսակ ...
Գրեմմի տարվա ալբոմի համար | |
---|---|
Տեսակ | պարգևի աստիճան և Գրեմմի |
Մասն է | list of Grammy Award categories? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1959 |
Պարգևադրող | Ձայնագրման ակադեմիա |
Փակել