Գրենլանդիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Վարչականորեն Գրենլանդիան բաժանվում է 4 կոմունաների (դան․՝ Kommuner, գրենլանդ․՝ Kommunia), ինչպես նաև մունիցիպալիտետներ — անգլ.՝ municipality)։ Երկրի վարչական նոր բաժանումը ուբի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 1-ից։ Նոր կոմունաները կազմված են նախկին 18 կոմունաներից, ինչպես նախկինում, այս անգամ նույնպես ներառված չէ Տուլե (Պիտուֆիկ) ավիաբազան և Հյուսիսարևելյան Գրենլանդական պարկը։
Ամենափոքր և հարավային Կույալեք կոմունան ներառում է նախկին Նանորտալիք, Կակորտոք և Նարսաք կոմունաները։ Ամենահյուսիսային Կաասուտուպ կոմունան ներառում է Կաանաք, Ուումանաք, Ուպերնավիք, Կեկերտարսուաք, Իլուլիսատ, Կասիանգուիտ և Աասիաատ կոմունաները։ Կեկատա կոմունան ներառում է նախկին Մանիիտսոկ, Սիսիմիուտ և Կանգաատսիակ կոմունաները։ Մայրաքաղաքային Սերմերսոոք կոմունան ներառում է նախկին Նուուկ, Պաամիուկ, Իվիտուուք և արևելյան Ամասալիք և Իտոկորտոորմիիտ կոմունաները։
Նախկին կոմունաների վարչական կենտրոնները քաղաքներ (դան․՝ by) են համարվում, մնացած բնակավայրերը՝ ավաններ (դան․՝ bygd)։
Քարտեզ | Զինանշան | Անվանում (հայ.) | Անվանում (գրենլանդ.) | Թարգմանություն | Բնակչություն[1], մարդ. (2012) | Տարածք, կմ² | Խտություն, մարդ./կմ² |
---|---|---|---|---|---|---|---|
Քաասուիտսուպ | Qaasuitsup Kommunia | 17 687 | 660 000 | 0,027 | |||
Քեքատա | Qeqqata Kommunia | Միջին կոմունա | 9638 | 115 500 | 0,083 | ||
Կույալեք | Kommune Kujalleq | Հարավային կոմունա | 7417 | 32 000 | 0,232 | ||
Սերմերսոոք | Kommuneqarfik Sermersooq | Շատ սառույցների կոմունա | 21 813 | 635 600 | 0,034 | ||
Չներառված տարածքներ (ոչ կոմունաների մեջ) | |||||||
Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ | 0 | 972 000 | |||||
Տուլե ավիաբազա | 194 | ||||||
Ընդհանուր | 56 749 | 2 415 100 | 0,023 | ||||
Ծանոթագրություն․ 2009 թվականի հունվարի 1-ի նոր վարչական բաժանումից հետո տարածքի գնահատականները չափազանց մեծ են, քանի որ Գրենլանդիայի ընդհանուր մակերեսի ընդունված թիվը 2 166 086 կմ² է։