հայ կաթոլիկ քահանա From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր-Պետրոս Աղաջանյան (արևմտահայերեն՝ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեան, ֆր.՝ Grégoire-Pierre Agagianian, սեպտեմբերի 18, 1895[1][2][3], Ախալցխա[3] - մայիսի 16, 1971[1][4][2][…], Վատիկան[3]), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ (1946 թվականից), Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937 - 1962 թթ.)։
Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1895[1][2][3] |
Ծննդավայր | Ախալցխա[3] |
Մահացել է | մայիսի 16, 1971[1][4][2][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Վատիկան[3] |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Կրթություն | Պապական ուրբանիստական համալսարան |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, արևելյան կաթոլիկ վանական և կաթոլիկ եպիսկոպոս |
Աշխատանք | Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ |
Աշխատավայր | Պապական ուրբանիստական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | կարդինալ, Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս և տիտղոսավոր եպիսկոպոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Gregorio Pietro Agagianian Վիքիպահեստում |
Ծնվել է սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ, ուսումն, հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի և իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919–21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921–32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լևոնյան վարժարանում դասատու, պրոռեկտոր, 1932-ից ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ։ 1960–70-ին գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը։ Աղաջանյան ջանացել է ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում, հատկապես «Երրորդ աշխարհ»–ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ, նոր թեմեր ու դպրոցներ։ Աղաջանյան Վատիկանի ազդեցիկ քաղակական դեմքերից էր, դավանաբանական և սոցիալ–քաղ. հարցերում հաճախ պաշտպանում էր աջ միտումները կաթոլիկության մեջ։
Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը վախճանվել է 1971 թվականի մայիսի 16-ին, Վատիկանում։ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հոգևորականի մարմինը տեղափոպվել է Բեյրութ և վերահուղարկավորվել Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի նորակառույց շիրմատանը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.