Գրիգոր Դիմիտրով
From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Դիմիտրով (բուլղար․՝ Григор Димитров Димитров, [grigɔr dimitrɔf], մայիսի 16, 1991(1991-05-16)[4][5][6][…], Հասկովո, Բուլղարիա[4][7][6]), բուլղարացի պրոֆեսիոնալ թենիսիստ, Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի (2014 թվականի Ուիմբլդոնի մրցաշար) մենախաղի կիսաեզրափակիչի մասնակից, ATP մենախաղի չորս մրցաշարերի հաղթող, աշխարհի նախկին թիվ 8 ռակետ մենախաղում, որին բուլղարացի թենիսիստը հասել է 2014 թվականի օգոստոսին, այն բանից հետո, երբ հասել է Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ, Մեծ Սաղավարտի մենախաղի պատանեկական երկու մրցաշարերի հաղթող (2008 թվականների Ուիմբլդոն, ԱՄՆ բաց առաջնություն), Orange Bowl մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից (2007), Մեծ Սաղավարտի զուգախաղի պատանեկական մրցաշարի եզրափակիչի մասնակից (2007 ԱՄՆ բաց առաջնություն), պատանեկական վարկանիշի նախկին թիվ 1 ռակետ։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Բուլղարիա[1][2][3] |
Բնակվելու վայր | Փարիզ, Մոնտե Կառլո[4], Հասկովո և Ստոկհոլմ |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 16, 1991(1991-05-16)[4][5][6][…] (32 տարեկան) |
Ծննդավայր | Հասկովո, Բուլղարիա[4][7][6] |
Հասակ | 189 սանտիմետր[4] սմ |
Քաշ | 81 կիլոգրամ[4] կգ |
Կարիերայի սկիզբ | 2008 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Մարզիչ | Պետեր Լուդգրեն (2009–2010) Պետեր ՄակՆամարա (2010–2011) Պատրիկ Մուրատօղլու (2012) Ռոջեր Ռաշիդ (2013–2015) Ֆրանկո Դևին (2015–2016)[8] |
Պարգևավճար, USD | 7,326,177 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 433–278[4] |
Տիտղոսներ | 4 |
Ամենաբարձր վարկանիշ | 8 (2014 թվականի օգոստոսի 4) |
Ներկայիս վարկանիշ | 18 (2016 թվականի հոկտեմբերի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2014) |
Ֆրանսիա | 3 շրջան (2013) |
Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (2014) |
ԱՄՆ | 4 շրջան (2014) |
Օլիմպիական խաղեր | 2 շրջան (2012) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 56–75[4] |
Տիտղոսներ | 0 |
Ամենաբարձր վարկանիշ | 66 (2013 թվականի օգոստոսի 26) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3 շրջան (2013) |
Ֆրանսիա | 2 շրջան (2013) |
Ուիմբլդոն | 2 շրջան (2011, 2013) |
ԱՄՆ | 1 շրջան (2011) |
grigor-dimitrov.com(բուլղ.)(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2016 թվականի հոկտեմբերի 14 |
Դիմիտրովը հանդիսանում է ամենահաջողակ բուլղարացի թենիսիստը, ինչպես վարկանիշային առումով՝ 2015 թվականի դրությամբ նա միակ բուլղարացի թենիսիստն էր, ով որբևիցե որակավորվել է Թոփ 10-ում, այնպես էլ շահած մրցանակային գումարներով, լինելով միակ բուլղարացի թենիսիտը, ով կարիերայի ընթացքում վաստակել է $ 1 միլիոն ԱՄՆ դոլլար գումար[9], իսկ այնուհետև նաև US $ 6 միլիոն։
Եղել է բուլղարացի միակ տղամարդ թենիսիստը, որը ATP մրցաշարում տիտղոս է շահել (2013 թվականի հոկտեմբերին Ստոկհոլմում հաղթանակից հետո)։