Գրիգոր Հմայակի Մկրտչյան (մարտի 27, 1924, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2017, Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956), պրոֆեսոր (1985)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Մկրտչյան (այլ կիրառումներ)
Կենսագրություն
Գրիգոր Մկրտչյանը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։ 1951 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը (արվեստանոցի ղեկավար՝ պրոֆեսոր, Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադիր Լևոն Քալանթար)։ Ավարտական աշխատանքը ներկայացրել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում։ 1951 թվականից ՀՀ շրջանային, 1953-1982 թթ.` Լենինականի (Ասքանազ Մռավյանի անվան թատրոն, 1961-1962 և 1977-1982 թթ.` գլխավոր ռեժիսոր) թատրոնների ռեժիսոր։ 1962-1972 թթ.և 1995 թվականից դասավանդել է ԵԹԿՊԻ-ում, 1989 թվականից, միաժամանակ՝ ՀՊՄՀ-ում[2][3]։
Բեմադրություններ
- Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», 1968
- Ուիլյամսի «Ապակե գազանանոց», 1978
- Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», 1983
- Բուլգակովի «Դոն Կիխոտ», 1968
- Գոգոլի «Ռևիզոր», 1980
- Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս», 1982
Պիեսներ է բեմադրել նաև հեռուստաթատրոնում (Պիրանդելլոյի «Մերկ կյանք», «Մահը»՝ ըստ Նար-Դոսի)։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.