հայ կինոգետ, կինոսցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Չախիրյան (դեկտեմբերի 17, 1902, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 30, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոգետ, կինոսցենարիստ։
Գրիգոր Չախիրյան | |
---|---|
Ծնվել է | 1902 դեկտեմբերի 17 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով |
Մահացել է | հուլիսի 30, 1971 68) | (տարիքը
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Դոնեցկի ազգային համալսարան |
Մասնագիտություն | կինոգետ, կինոսցենարիստ |
Աշխատավայր | Հայֆիլմ |
Գրիգոր Չախիրյանը ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով)։ 1924 թվականին ավարտել է Դոնեցկի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։ Որպես կինոքննադատ հանդես է եկել 1927 թվականից։ 1929-1934 թվականներին աշխատել է Հայկինոյում, եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին ղեկավարը, 1937-1940 թվականներին՝ գլխավոր խմբագիրը, 1941-1944 թվականներին՝ «Երևան» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը։ 1944 թվականին նշանակվել է ՀՀ կինեմատոգրաֆիայի հարցերով վարչության պետի տեղակալ, 1949 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.