հայ իրավաբան, հասարակական քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Համբարձումի Չուբարյան (հուլիսի 6, 1888, Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 6, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀՀԴ կուսակցության անդամ 1915 թվականից։
Գրիգոր Չուբարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1888 |
Ծննդավայր | Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1962 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1913) |
Մասնագիտություն | իրավաբան, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ղուկաս Չուբարյան |
Ղուկաս Գրիգորի Չուբարյանի հայրը։
Գրիգոր Չուբարյանը ծնվել է 1888 թվականի հուլիսի 6-ին, Թոփթի (գյուղ Ղրիմ՝ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջան) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի Նախիջևանում, ապա 1913 թվականին ընդունվել է Յարոսլավլի (Ռուսաստան) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Մոսկվայի պետական համալսարանի պատմագրական (1913, էքստեռն) ֆակուլտետները։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1919 թվականին տեղափոխվել է Հայաստան, մշտական բնակություն է հաստատել Երևանում։ 1920-1924 թվականներին վարելով ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալի պաշտոնը` Գրիգոր Չուբարյանը ղեկավարել է հանրապետության կարևորագույն օրենսդրական ակտերի, առանձնապես նրա առաջին՝ 1922 թվականին Սահմանադրության, քրեական դատավարության և հողային օրենսգրքերի, դատարանակազմության, այլ օրենսդրական իրավական ակտերի և դեկրետների մշակման, կոդավորման և հրատարակման գործը՝ անձամբ մշակելով մի շարք օրենքների նախագծեր։ 1920 թվականին Չուբարյանը հրավիրվել է Երևանի պետական համալսարան, եղել հիմնադիր դասախոսներից և դասախոսել մինչև 1937 թվականը[1][2]։
Ենթարկվել է բռնաճնշումների ու հալածանքների, աքսորվել (բոլոր աշխատությունները ոչնչացվել են), այնուհետև 1956 թվականին արդարացվել է և շարունակել աշխատանքը Երևանի պետական համալսարանում[3]։
1957-1962 թվականներին վարել է պետական իրավունք, խորհրդային իրավունք, խորհրդային սահմանադրություն, քրեական դատավարություն, քրեական իրավունք, հռետորական արվեստ դասընթացները։ Չուբարյանը մեծ ավանդ ունի հայ իրավաբանական գիտական տերմինաբանության ստեղծման գործում։ Նա քաջածանոթ էր փիլիսոփայական և հասարակական քաղաքական մտքի, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությանը, գրականության և արվեստի պատմությանը։ Նրա գրչին են պատկանում մի շարք աշխատություններ և ծավալուն գիտական հոդվածներ, որոնք 1910-1930 թվականներին հրատարակվել են հայ պարբերական մամուլում։ Չուբարյանը Ռուս-հայերեն իրավաբանական բառարանի (1924) համահեղինակ է։
1961 թվականին ստացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչի կոչումը։
Գրիգոր Չուբարյանը մահացել է 1962 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում։
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղադրվել է Գրիգոր Չուբարյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ խորհրդանշելու Չուբարյանի դերը համալսարանի կայացման և համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.