հայ արձակագիր, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան, ապրիլի 4, 1918, Սիս - հոկտեմբերի 13, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։
Ծնվել է Կիլիկիայի Սիս քաղաքում։ 1935 թվականին նրան Սիսվան գրական անունով է կնքել պատրիարք Թորգոմ Գուշակյանը (Սիսվան, Սիսուան նշանակում է Կիլիկիա, մասնավորապես՝ Հայկական Կիլիկիա):1936 թվականին ավարտել է Երուսաղեմի հայոց պատրիարքանի հոգևոր ընծայարանը։ Բեյրութում եղել է հայոց լեզվի ուսուցիչ, 1945-1947 թվականներին՝ «Նոր ուղի» պարբերականի խմբագիր։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1950 թվականին ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը, այնուհետև, մինչև 1966 թվականը՝ աշխատել է Երևանի ակումբա-գրադարանային տեխնիկումում որպես անգլերենի ուսուցիչ։ 1966-1969 թվականներին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում որպես բաժնի վարիչ, 1969-1972 թվականներին՝ «Լույս» հրատարակչությունում սփյուռքահայ դասագրքերի խմբագրության վարիչ։ Մահացել է Երևանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.