հայ ծրագրավորող, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Սամվելի Գորգիսյան (հունվարի 23, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծրագրավորող, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր («Լուսավոր Հայաստան» կուսակցություն,)[1]։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար։
Գևորգ Գորգիսյան | |
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան |
---|---|
Մասնագիտություն՝ | ծրագրավորող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 23, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ 2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում[1]։
2013-2014 թվականներին եղել է Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015 թվականին եղել է Լուսավոր Հայաստան նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015 թվականին ընտրվել է Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ[1]։
2003 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, իսկ 2005 թվականին տեղափոխվել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտ, որն էլ ավարտել է 2007 թվականին[1]։
2011 թվականին ավարտել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ[1]։
Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.