From Wikipedia, the free encyclopedia
Դաթ Սո Լա Լի (ծնունդով՝ Դաբուդա, հայտնի է նաև որպես Լուիզա Կեյզեր, մոտ 1829, Carson Valley[1] - դեկտեմբերի 6, 1925[2], Քարսոն Սիթի, ԱՄՆ), բնիկ ամերիկացի հայտնի արհեստավոր-զամբյուղագործ, 19-րդ դարի հնդկացիական արվեստի ամենահայտնի գործիչներից մեկը[3]։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Փենսիլվանիայի համալսարանի Հնագիտության և մարդաբանության թանգարանում, Սմիթսոնյան ինստիտուտի Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանում, Քարսոնու գտնվող Նևադայի պետական թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք)[4][5][6][7]։
Դաթ Սո Լա Լի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1829 |
Ծննդավայր | Carson Valley[1] |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1925[2] |
Մահվան վայր | Քարսոն Սիթի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Washo people? |
Մասնագիտություն | basket weaver |
Dat So La Lee Վիքիպահեստում |
Դաթ Սո Լա Լին ծագմամբ ուաշո է եղել։ Ապրել է Քարսոն-Սիթիից ոչ հեռու, Նևադայում։ Ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Երիտասարդ տարիներին, հավանաբար, աշխատել է որպես խոհարար և լվացարարուհի հանքահորերի ճամբարում։ 1871 թվականին տեղափոխվել է հանքահորերի քաղաք՝ Մոնիտոր, Կալիֆորնիա, որտեղ աշխատել է որպես սպասուհի Հարիսների ընտանիքում[8][9]։։
Նա ամուսնացած է եղել երկու անգամ. սկզբում հնդկացի Ասուիի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու երեխա։ Ապա՝ 1888 թվականին, ամուսնացել է Չարլզ Քեյզերի հետ, կիսով չափ ուաշո, որից հետո ընդունել է եվրոպական անուն՝ Լուիզա Քեյզեր։
Դաթ Սո Լա Լին խոշոր կազմվածք է ունեցել, կշռել է մոտ 300 ֆունտ (136 կգ)[10]։ Դա նրա կեղծանունն է, որի ծագման մասին մի քանի վարկածներ կան։ Դրանցից մեկի համաձայն, այն առաջացել է ուաշո լեզվով Dats'ai-lo-lee արտահայտությունից, որը նշանակում է «խոշոր կոնքեր»[11]։ Մեկ այլ տարբերակով, այդ անունը գործատուի անվան հետ է կապված։ Նրա արտ-դիլլեր Քոնը նրա անվան մասին ասել է, որ ծնունդով Դաբուդա է եղել, ինչը նշանակում է «Երիտասարդ ուռենի»[9]։
Հայտնի է դարձել 1895 թվականին՝ Քոն ընտանիքում որպես սպասուհի աշխատելիս, երբ Էյբ Քոնը գնել է իր հյուսված չորս զամբյուղները։ Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 300 զամբյուղ (պահպանվել են մոտ 120-ը), որոնք Քոնի աջակցությամբ հաջողությամբ վաճառվում էին, ինչի շնորհիվ նա ապահովել է իր ծերությունը։
Դաթ Սո Լա Լին (այս անունով նա հայտնի է դարձել 1899 թվականից, անհաջող փորձերից հետո, ստացել է իր կողմից ընտրված կեղծանուն՝ Լուիզա) զամբյուղները գործել է ուռենու ճյուղերից, որպես կանոն, որպես հիմք օգտագործել է երեք շիվ, որից հետո դրա շուրջը թելերով փաթաթել է։ Նրա ոճին բնորոշ է հարթ հիմքը և զամբյուղի ցածրիկ-գետնահար ձևը։ Նա նաև ակտիվորեն փորձարկումներ է կատարել ծաղիկներով։ Նրա խոսքով՝ իր զամբյուղները հյուսելիս, նա հաճախ փորձել է դրանցում արտացոլել իր երազները[12]։ Կյանքի վերջին տարիներին գրեթե կուրացել է, բայց շարունակել է զամբյուղներ հյուսել ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.