From Wikipedia, the free encyclopedia
Դալմատինյան կղզիներ (խորվ.՝ Dalmatinski otoka), թվով 1246 կղզիներ, որոնք պատկանում են Խորվաթիային և գտնվում են Ադրիատիկ ծովում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 3260 կմ2[1], բնակչությունը 121 606 մարդ՝ 2001 թվականի տվյալներով[2]։
Կոորդինատներ | 44°27′36″ հս․. լ. 14°55′14″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | Խորվաթիա | |
Կղզիների քանակը | 1246 | |
Ամենամեծ կղզին | Քրք | |
Ընդհանուր մակերեսը | 3260 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 778 մ | |
Ջրատարածություն | Ադրիատիկ ծով | |
Կղզեխումբը ձևավորվել է Բալկանյան թերակղզու արևմտյան ափի իջեցման և Դինարյան բարձրավանդակի մասնակի ջրածածկման հետևանքով, որոնց հետևանքով ձևավորվել են նաև գեղատեսիլ ծովածոցերն ու նեղուցներն։ Կղզիները հարուստ են կրաքարով, ինչպես նաև կրաստով։ Կղզեխմբի լանդշաֆտում կան բազմաթիվ բլուրներ և իջվածքներ։ Ամենաբարձր կետը 778 մետրն է (Բրաչ կղզի)։ Բուսական աշխարհը բնութագրվում է միջերկրածովյան թփերով։
Կղզեխմբի տարածքում կան երեք ազգային պարկեր՝ Բրիուներ, Կորնատներ և Մլետ։
Կղզեխմբի խոշոր կղզիներն են (50 կմ2֊ուց ավել մակերեսով)․
Կղզեխմբի բնակելի խմբերին բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և գինեգործությամբ։ Կան ցիտրուսային մրգերի և ձիթապտղի այգիներ։ Զարգացած է տուրիզմը։ Այստեղ ստեղծված են մի քանի ծովային առողջարաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.