Դահուկներ
From Wikipedia, the free encyclopedia
Դահուկներ հարմարանքներ, որոնք մեծացնում են հենման մակերեսը և թեթևացնում շարժումը ձյունապատ, ճահճոտ և ջրայիև տարածություններով։ Լինում են 2 տեսակ՝ քայլքի և սահելու, ըստ նշանակության՝ ձյունային և ճահճային։ Սահելու դահուկը՝ մարզական, լեռնային, տուրիստական, որսորդական, տեխնիկական, բեռնատար, զինվորական, մանկական, ջրային։ Ունեն տարբեր կշիռ ու չափսեր, վազքի դահուկների երկարությունը՝ 180-200 սմ, լայնությունը, թաթի մասում՝ 6-7 սմ, միջին մասում՝ 5,5-6 սմ, ետին մասում՝ 5,5-6,3 սմ, զույգ դահուկների կշիռը՝ 3-3,5 կգ։ Սլալոմի դահուկներինը, համապատասխանաբար՝ 180-220 սմ, 8-9 սմ, 6-7 սմ, 7,5-8 սմ, 4-4,5 կգ։ Ցատկի դահուկներինը՝ 220-245 սմ, 9,5-10 սմ, 7,5 - 8 սմ, 8,5-9 սմ, 6,5-12,5 կգ։ Ներկայումս դահուկները լայնորեն օգտագործվում են ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում։